Եվրոպական վեց երկրների իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ԵՄ նոր երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ, Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով նրանց հայտարարությունը։
«Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ևս հինգ երկրների ղեկավարներ սպառնացել են արգելափակել առաջիկա յոթ տարիների համար ԵՄ բյուջեի շուրջ համաձայնության ձեռքբերումը, եթե չապահովվեն հարյուրավոր միլիարդ եվրոյի ծախսերի կրճատումներ», — ասվում է հոդվածում։
FT-ի տվյալներով՝ Գերմանիայից բացի, այդ պահանջով հանդես են եկել Նիդեռլանդները, Շվեդիան, Դանիան, Ավստրիան և Ֆինլանդիան։
Նրանք ցանկանում են ռեսուրսներն ուղղել ռազմարդյունաբերական համալիրի և նորարարական ընկերությունների ոլորտներ՝ կրճատելով գյուղատնտեսության և ԵՄ ավելի աղքատ տարածաշրջանների ֆինանսավորումը։
Եվրոպական երկրների իշխանություններն իրենց դիրքորոշումը հիմնավորում են տնտեսական և անվտանգության ոլորտներում առկա մարտահրավերներով։





