Բաքուն Վրաց եկեղեցուն «խորհուրդ է տվել» չկրկնել Հայ Եկեղեցու «սխալները»

25 Սեպտեմբերի, 2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի վերջին հայտարարությունը հակասում է Ադրբեջանի և Վրաստանի միջև առկա բարեկամական, գործընկերային և բարիդրացիական հարաբերությունների ոգուն, ինչպես նաև անընդունելի է Ադրբեջանի տարածքում գտնվող աշխարհագրական և պատմական տեղանունները այլ անվանումներով ներկայացնելը։

«Ադրբեջանը միշտ հարգել է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Միաժամանակ, վրացական կողմի փոխադարձ հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ կարևոր հիմք է հանդիսանում երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերության համար։ Հենց այս համատեքստում է անհասկանալի Վրաց պատրիարքարանի որդեգրած մոտեցումը, որը ենթադրում է տարածքային հավակնություններ՝ կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հետ։ Կարևոր է, որ կրոնական հաստատությունները զերծ մնան այնպիսի մոտեցումներից, որոնք կարող են վնասել Ադրբեջանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամության և բարիդրացիության պատմական կապերին։ Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները կազմում են ադրբեջանական ժողովրդի և ադրբեջանական պետության ազգային ժառանգության անբաժանելի մասը»,- ասված է հայտարարության մեջ։

Այս կապակցությամբ Վրաստանի պատրիարքարանին խորհուրդ չի տրվում կրկնել Հայաստանի եկեղեցու հայտնի մոտեցումները և գնալ նրա ճանապարհով։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Ինչո՞ւ էր վատացել Այգեստանի դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը. մանրամասներ․ «Փաստինֆո»

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում ինքնազգացողությունը վատացած 6 երեխաների վիճակը լավ է, արտառոց ոչինչ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին վստահեցրել է Այգեստանի վարչական ղեկավար Արգիշտի Վարդանյանը։ Երեկ Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում դասերի...

Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել

Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել

Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի ակցիաների են դուրս եկել՝ ընդդեմ Մերցի կառավարության սոցիալական քաղաքականության։ Գերմանիայի 15 քաղաքներում ցույցերն անցկացնում է Գերմանիայի արհմիությունների միավորումը, գրում է Tagesschau-ն։ Die Zeit-ի տվյալներով՝ միայն Բեռլինում...

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 4 վիրավոր կա

Ավտովթար՝ Տավուշի մարզում․ 4 վիրավոր կա

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, Բաղանիս գյուղի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 44-ամյա Հովհաննես Դ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի...

Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Սի Ծինփինն ու Թրամփը համամիտ են՝ Իրանը չպետք է միջուկային զենք մշակի

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համամիտ են եղել, որ Իրանը պետք է կատարի միջուկային զենք չմշակելու իր հանձնառությունը: Այս մասին ասվում է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի արդյունքներով հրապարակված պաշտոնական...

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

ՀՀ միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում վիճակը ճգնաժամային է

Հայաստանի միակ ավտոմրցուղու փակման հետևանքով ավտոսպորտում իրավիճակը ճգնաժամային է: Այս մասին հայտնում է Հայկական ավտոսպորտի ակադեմիան: «Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ավտոսպորտի համայնքը և մեր կազմակերպությունները լիովին չեզոք են որևէ քաղաքական կամ իրավական վեճից,...