Սա այն դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում․ Ռոբերտ Քոչարյան

18 Սեպտեմբերի, 2026

«Սա այն դասական դեպքն է, երբ քննչական մարմինների ապօրինությունը դատարանի գրպանն է ընկնում»,- սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական գործով դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քննվում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդման թեման, և Ռոբերտ Քոչարյանը նշում էր, որ նրա նկատմամբ քրգործը հարուցվել է մի շարք խախտումներով։ Մասնավորապես, ըստ նախագահի, պետք էր նախ հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից կամ համբերել, մինչև պաշտոնավարման ժամկետը լրանա։

«Եթե պրոբլեմ ունես, այդ մարդուն հետ ես կանչում, հետո նոր դատում։ Այս պարզ հարցը բերել այսպես խճճել, մի շարք ապօրինություններ կատարել, անհարմար վիճակում դնել նաև դատախազին, որովհետև տեսնում եմ՝ փորձում է ինչ-որ կերպ հիմնավորել։ Մենք քանի անգամ այս նիստերում փորձում ենք այդ քննչական մարմինների աշխատանքը հասկանալ․ դատախազը, անհարմար վիճակում, ինչ-որ կերպ փորձում է ինչ-որ բան գտնի՝ հիմնավորելու համար։ Վերջը դուք էլ (նկատի ունի դատավորին) այնպիսի մի որոշում եք տալիս, որ ստիպված մի քանի հարցի չեք անդրադառնում, որովհետև չգիտեք՝ ոնց անդրադառնաք։ Դուք չեք գտնի միջազգային պրակտիկայում որևէ մեկ այսպիսի դեպք։ Սա միգուցե նաև նրանից է գալիս, որ այո, միանգամից մարդիկ են հայտնվում, որոնց առաջին պաշտոնն է կյանքում։ Որոշել են՝ արել են։ Եթե երկիրը այդ տրամաբանությամբ է շարժվում՝ սա է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով կամ կարգավորվում են օրենքով։ Օրենքը ընդունում է Ազգային Ժողովը, այսինքն, քաղաքական մեծամասնությունն է օրենք ընդունում և որևէ տեղ գրված չի, թե էդ օրենքի մեջ ինչ պետք է գրված լինի։ Այս մասին «Բուն TV»...

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերյան պատերազմները․․․ Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվում 44-օրյա։ Այդ պատերազմը 44 օր չի տևել, չի ավարտվել...

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն Արցախի դեմ վերջին ագրեսիայի 3-րդ տարելիցի օրը նախկինում արված տեսանյութ է հրապարակել, որտեղ նա խոսում է Արցախի ու արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ «Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք»,- իր խոսքում նշել է...

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Արցախի հայաթափման երրորդ տարելիցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին։ «Արցախից մեր հայրենակիցները էթնիկ զտման զոհ են: Երեք տարի է անցել: Վերադարձի իրավունքը՝  հիմնարար իրավունք է: Իրավունք, որը ենթադրում է անվտանգ,...

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

Այս տարվա հունվարին Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը հայտարարություն արեց և միացավ 10 տիրադավ եպիսկոպոսներին, ապա հեռավար հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը «երկար սպասված էր» և թե...