Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան

15 Սեպտեմբերի, 2026

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Շատ քննարկվեց OECD միջազգային գնահատման PISA ծրագրին մասնակցած, Հայաստանի 15-ամյա աշակերտների գնահատման ծայրաստիճան վատ ցուցանիշները։
Հաշվետվությունը պարզել է, որ Հայաստանում 15-ամյա դեռահասների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ տարրական մակարդակի։ Նրանք կարող են մեխանիկորեն կարդալ բառերը (վերծանել տեքստը), բայց չեն կարող բացատրել կարդացածի իմաստը, եզրակացություններ անել կամ տարբերակել փաստը կարծիքից։

Այս ցուցանիշներին անդրադարնալուց վարչապետի պաշտոնը զբաղեցնողը` իր սովորության համաձայն, մեղադրեց դարձյալ նախկիններին, ապա ուսուցիչներին, տնօրեններին, բայց ոչ երբեք իրեց մշակած, դեպի խորը տգիտության անդունդը տանող ծրագրերին…

Հետաքրքիր է, որ բոլորը սևեռվելով աշակերտների գնահատման ցուցանիշի վրա, անտեսվել է, որ OECD գնահատման ծրագիրը՝ ուսուցիչների վերաբերյալ է նաև գնահատական հրապարակել։ Ըստ որի Հայաստանից մասնակցող աշակերտների 81%~ը հայտնել է, որ դասերի մեծ մասում ուսուցիչը հետաքրքրություն է ցուցաբերում յուրաքանչյուր աշակերտի ուսումնառության համար (OECD միջին՝ 69 %): 83%~ը հայտնել են, որ ուսուցիչը շարունակում է դասավանդել մինչև աշակերտները հասկանան(OECD միջինը՝ 66%), իսկ 84%~ը հայտնել է, որ ուսուցիչը լրացուցիչ օգնություն է տրամադրում, երբ աշակերտները դրա կարիքն ունեն(OECD 73%): Փաստ է, որ այս խայտառակ արդյունքների պատասխանատուն ուսուցիչներն չեն։ Արդյունքների պատասպանատուն միայն պետիթյան մոտեցումն է և այս կրթական ծրագիրն է, որը կարելի ենթադրել` միտումնավոր արդեն շուրջ 8 տարի հետևողականորեն իջեցնում է մեր երկրի կրթական մակարդակը:

Ուշագրավ է նաև, որ OECD ներառած երկրներում, այն դպրոցներում որտեղ արգելված է եղել դպրոցական տարածքում բջջային հեռախոսների կիրառումը, ապա այդ դպրոցների աշակերտները ավելի լավ ցուցանիշ են ցուցաբերել: 2025 թվականին Հայաստանում աշակերտների ընդամենը 34%~ն է այդպիսի դպրոցներ հաճախել , (այնինչ OECD միջինը՝ 49%~ն է), իսկ Հայաստանում ինչպես գիտենք, Մեսրոպ Մաշտոցի մասին նյութը տարրական դասարանների գրքում թաքնված է QR կոդի տակ, որ ինչքան հնարավոր է շատ ու որքան հնարավոր է վաղ բջջային հեռախոսներ կիրառվեն, ուստի առանց հեռախոսներ հնարավոր չէ իրականացնել դասապատրաստում։

Ակնհայտ է ` իշխող ուժի նպատակն է ստանալ ամորֆ հասարակություն, երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության, ոչնչացնել քննադատական մտածելակերպը։ Հրամցնելով խեղված պատմություն, վարկաբեկելով հերոսներին, կոտրել հայրենասիրության ոգին, հավատքը և ստանալ անդեմ ու կառավարելի հասարակություն, որը ունակ չէ կառավարել իր երկրի ապագան։

Նմանատիպ նյութեր

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. նախագիծը հաստատվեց

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. նախագիծը հաստատվեց

Արարատի և Վեդիի, ինչպես նաև Վանաձորի և Փամբակի համայնքները միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք։ ԱԺ–ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։...

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

Ներքին գործերի նախարարության elections.mia.gov.am հարթակում հրապարակված են հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները՝ որոնման և բեռնման հնարավորությամբ։ «Մասնավորապես՝ -Արարատի մարզի Արտաշատ, -Արմավիրի մարզի...

Թմրանյութ իրացնող 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

Թմրանյութ իրացնող 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալը սկսել էին իրացնել դեռևս օգոստոսի 13-ին։ Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արշակունյաց պողոտայում...

Ադրբեջանն 8 ամսում 17,6 միլիոն դոլար արժողությամբ արտադրանք է արտահանել Հայաստան

Ադրբեջանն 8 ամսում 17,6 միլիոն դոլար արժողությամբ արտադրանք է արտահանել Հայաստան

Հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 602,76 հազար դոլարի արտադրանք։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեից։ Սա կազմել է երկրի ընդհանուր արտահանման ծավալի...

Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու

Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին փակ է լինելու Ջերմուկի կամուրջը։ «Խնդրում ենք հաշվի առնել տվյալ սահմանափակումը և անհրաժեշտության դեպքում երթևեկել այլընտրանքային ճանապարհով»,- ասվում է համայնքապետարանի տարածած...