ՀՀ-ում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ

15 Սեպտեմբերի, 2026

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղը (ծրագրավորված և (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղը), որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի և (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նշված իրավակարգավորման շրջանակում շահումով խաղ է համարվում նաև «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով կազմակերպվող խաղը։

Միաժամանակ, տեղեկացնում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է՝ 2027 թվականի փետրվարի 8-ից «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով իրականացվող խաղերը կազմակերպել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության և օրենքի պահանջների պահպանմամբ։

 

Նմանատիպ նյութեր

Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է․ քաղաքագետ

Կենցաղապետության խրախճանքը շարունակվում է․ քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կենցաղապետության խրախճանքն իհարկե շարունակվում է, այս անգամ խաշի բացօդյա սեղանի շուրջ։ Զարմանալի բան՝ ցավոք, չկա վաղուց։ Իսկ ովքե՞ր են մեր ժամանակի հերոսները, կամ համենայն դեպս այդ շարքերում առաջամարտիկները։...

ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու մասին

ՌԴ ԱԴԾ-ն ԱՄՆ-ից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչություն նախապատրաստելու մասին

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունն ամերիկյան կողմից տեղեկություն է ստացել Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Գերատեսչությունից հայտնել են, որ ստացված տվյալների հիման վրա համապատասխան աշխատանք է տարվում։ «Գործընկերային...

4 զինծառայող է կալանավորվել՝ ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով

4 զինծառայող է կալանավորվել՝ ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով

Ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպանության հասցնելու գործն ուղարկվել է դատարան։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանալով NEWS.am–ը հայտնում է, որ գործով կա 4 ամբաստանյալ։ Հիշեցնենք, որ արցախցի 20–ամյա Արամայիս Գեւորգյանի դին հայտնաբերվել էր այս տարվա հունիսին...

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան

Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ․ Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից և դրա պատճառով օրական կեսից մեկ մլն դոլլարի վնաս է հասցվում տնտեսությանը, Երևանի քաղաքապետը պատրաստվում է շինթուլտվություն տալ միայն Մեծարենցի բարակ փողոցով Քըրք Քըրքորյանին կապվող...

Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Զելենսկին

Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Զելենսկին

Ստամբուլում հանդիպել են Էրդողանն ու Զելենսկին։ Ավելի վաղ  նա հայտարարել է, որ ժամանել է Թուրքիա.  «Ես և իմ թիմը ժամանել ենք Ստամբուլ։ Առջևում կարևոր բանակցություններ են սպասվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Մենք աշխատում ենք մեր ժողովրդի...