«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի». Արա Խզմալյան

14 Սեպտեմբերի, 2026

«Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան», — «Ազատության» փոխանցմամբ՝ նշել է  Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն, արձագանքելով նախօրեին Հիքմեթ Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը:

Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը:

«Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը», — «Ազատությանը» փոխանցեց Արա Խզմալյանը:

Նա նշեց, որ Գանձասարում պահպանված և այժմ Մատենադրանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին, և այն կոչվում է «Վեհափառի Ավետարան»:

Հիքմեթ Հաջիևը Գանձասարի Մատենադարանի ցուցասրահում նախօրեին դիվանագետներին ցուցադրել էր, իբրև թե, հին հայկական գիրքերը: Բացելով ձեռագրերի մակետները, նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:

Նմանատիպ նյութեր

Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն. Արմեն Այվազյան

Սա պատմության սովորական կեղծարարություն չէ, այլ էթնիկ զտման շարունակություն. Արմեն Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Եվ այսպես, 2026 թ. սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին օտարերկրյա դիվանագիտական կորպուսի մինչ այժմ ամենախոշոր այցն Արցախ։ Դրան մասնակցեցին շուրջ 150 ներկայացուցիչ՝ 58 պետություններից և 9 միջազգային...

«Ի դեպ»․ Երևանը խոսում է ինքնիշխանությունից, Բաքուն՝ վերաշարադրում պատմությունը

«Ի դեպ»․ Երևանը խոսում է ինքնիշխանությունից, Բաքուն՝ վերաշարադրում պատմությունը

Ի դեպ, չորս տարի առաջ հենց այս օրերին Ադրբեջանի զինված ուժերը հերթական լայնածավալ հարձակումն իրականացրին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ թիրախավորելով նաև Ջերմուկի ուղղությունը։ Երկօրյա մարտերի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ, օկուպացվեց ավելի քան 100...

Օկուպացված Արցախ այցելած Գորոնոն ՀՀ-ում է

Օկուպացված Արցախ այցելած Գորոնոն ՀՀ-ում է

Հաջիևի հետ օկուպացված Արցախ այցից հետո՝ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է ՀՀ: Այսօր նա  «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի...

Նշեք գոնե մեկ օրինակ, երբ պարտված կողմի ղեկավարը շարունակել է մնալ իշխանության․ Արթուր Խաչատրյան 

  «Նշեք պատմությունից ձեզ հայտնի գոնե մեկ օրինակ, երբ պարտված կողմի ղեկավարը, որին հաղթող կողմն ինչպես ասես չի անարգել, հանկարծ շարունակել է մնալ իշխանության։ Ընդ որում՝ կարևոր չէ՝ բարին էր չարի դեմ կռվում, չարը՝ բարու, պոկեմոններն...

Ի՞նչ տեղի կունենա Հայաստանի տնտեսության հետ, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից․ Ագնեսա Խամոյան 

  «Անկեղծ ասած՝ մի փոքր սյուռ իրավիճակ է, որովհետև Հայաստանը, պատկերավոր ասած, ԵԱՏՄ-ից դուրս գալուց հինգ է պակաս։ Քաղաքական մակարդակում ԵԱՏՄ-ի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ են հնչում, ընդհուպ մինչև այն, որ արտահանման հետ...