Աղոթենք, որ «իրական» Հայաստանի հատվածները Շուշիի ճակատագրին չարժանանան՝ խաղաղության կեղծ շպարի քողի տակ. Արամ Ա

14 Սեպտեմբերի, 2026

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն անդրադարձել է Ադրբեջանում հավատարմագրված օտարեկրյա դիվանագիտական կորպուսի՝ օկուպացված Արցախ այցին. «Խոր ցաւով ու ընդվզումով դիտեցինք ընկերային ցանցերը ողողած այս տեսերիզները (video-ները)։ Հայաստանի «բարեկամները» կը պարեն Շուշիի մէջ եւ «հիացումով» կը դիտեն ու կը լսեն՝ մեր սուրբերու աղօթքով, նահատակներու արիւնով ու ժողովուրդին ստեղծագործ ոգիով դարերու ընթացքին կանգնած մեր եկեղեցիները ու պատմա-մշակութային կոթողները որպէս Ալպանական կառոյցներ։ Պատմութեան ի՜նչ ահաւոր խեղաթիւրում մեր աչքերուն դիմաց…։
Արդարեւ, ընդվեցուցիչ երեւոյթ մը, որ հետեւանք է մեր անմիաբանութեան ու անհեռատես քաղաքականութեան։ Ցաւալի երեւոյթ մը, որ մեզ պէտք է մղէ ինքնագիտակցութեան եւ համախմբուելու մեր հայրենիքին ու ազգին գերագոյն ու ընդհանրական արժէքներուն, շահերուն ու իտէալներուն շուրջ։
Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին…»։

Նմանատիպ նյութեր

Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու

Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին փակ է լինելու Ջերմուկի կամուրջը։ «Խնդրում ենք հաշվի առնել տվյալ սահմանափակումը և անհրաժեշտության դեպքում երթևեկել այլընտրանքային ճանապարհով»,- ասվում է համայնքապետարանի տարածած...

Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծեր: Ըստ այդմ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց լիազորությունները ստանձնած Կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման մասին՝ ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...

Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր

Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը 2026թ. սեպտեմբերի 14-ի նիստում միաձայն որոշել է չորս տարի ժամկետով ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր նշանակել Արա Գագիկի Զոհրաբյանին, այս մասին տեղեկանում ենք Ակադեմիայի ֆեյսբուքյան...

Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով․ Նարեկ Մանթաշյան

Ի՞նչ է փորձում իշխանությունը մեզանից թաքցնել Քոչարյանին բանտարկելով․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը վաղուց դուրս է եկել սովորական իրավական գործի տրամաբանությունից։ Երբ գործի նյութերի մեջ իրավական հիմնավորումները չեն դիմանում քաղաքական...