ՔՊ–ական Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվեց՝ Փաշինյանի «հրահանգից» հետո

12 Սեպտեմբերի, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են «Իրականում»-ի աղբյուրները։

«Ինչ վերաբերում է Քննչական կոմիտե ուղարկված նյութերին, ապա ՆԳՆ-ից ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին, առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Քննչական կոմիտեից էլ հրաժարվեցին որևէ կերպ մեկնաբանել Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվելու վերաբերյալ մեր տեղեկությունները»,- գրում է լրատվամիջոցը։

Նիկոլ Փաշինյանի մասին հայտարարություններից հետո Հայկ Սարգսյանը մասնակցել է Սեւանում այսօր տեղի ունեցած ՔՊ քաղաքական ժողովին։

Նշենք, որ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը «Տետ ա տետ» հաղորդման ընթացքում քննադատել էր նախկին թիմակիցներին՝ ակնարկելով, որ իրեն մեկուսացրել են թիմից հովանավորչության հետ կապված խնդիրները կուսակցության ներսում բարձրաձայնելու համար, նա մասնավրապես հնչեցրել էր ՆԻկոլ Փաշինյանի մերձավորներից մի քանիսի անունները,՝ Փաշինյանի քավոր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի, ԱԽՔ Ալեն Սիմոնյանի անունները։

«Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված, ու ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգում և ՀՀ-ում լավ կլինի, որ այդպիսի կուլտուրա լինի, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում, ով մեղավոր է»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն․ ՆԳՆ

Սեպտեմբերի 12-ին Գյումրիում մեքենան կայանելու հարցի շուրջ հարևանների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 64-ամյա հարևանը դանակահարել է 57-ամյա հորն ու 26-ամյա որդուն։ Երիտասարդը հիվանդանոցում մահացել է։ 64-ամյա տղամարդը...

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է․ Սպուտնիկ Արմենիա

Հնդկաստանի վարչապետի` Վլադիմիր Պուտինին նվիրած գրքի թարգմանիչը հայ է․ Սպուտնիկ Արմենիա

Նյու Դելիում ընթացնող ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է թամիլյան դասական գրականության գլուխգործոց «Տիրուկկուրալի» ռուսերեն օրինակը, որի թարգմանիչը արևելագետ, Հնդկաստանի մասնագետ, գրող,...

Հայաստանը խցանված է Երևանում. փորձագետ

Հայաստանը խցանված է Երևանում. փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025թ.-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների քանակը շուրջ 1 միլիոն էր, որից մոտ 344 հազար ավտոմեքենա հաշվառված էր Երևանում, իսկ այսօր բնականաբար այս թվային պատկերը փոփոխվել է ավտոմեքենաների...

Շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա․ ահազանգ

Շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա․ ահազանգ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, SHAMSHYAN.com-ի զանգահարած վարորդներից մեկը պատմեց, որ իրենք արդեն մոտ 7 օր է՝ գտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, սակայն չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը։ «Մոտ 10 օր է գտնվում ենք ռուսական կողմում և մեզ արգելում են շարժվել։...

Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ Գառնիկ Դանիելյան

Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ աշակերտների գրագիտության ցածր ցուցանիշների համար մեղավոր են ուսուցիչներն ու տնօրենները։ Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են...