Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչի «ապօրինի գույք» ու հանձնի, մենք դա թույլ չենք տալու։ Այս մասին դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Դիտարկմանը, թե Փաշինյանը պնդում է, որ այս հարցով «նյարդն» է հանում՝ Կարապետյանն ասաց. «Իսկ ձեր նյարդերը դուրս գալի՞ս է, դրանից հետո՝ կսկսենք «Էրիվանի» նյարդերը հանել։ «Մենք հիմա մշակում ենք լուրջ ծրագրեր, որ ընդհանրապես այդ գոտին դարձնենք տուրիստական կենտրոն, այնտեղ ունենանք տարբեր արտադրություններ, որ ժողովուրդը իր հայրենիքից դուրս չգա։ Մենք ընդհանրապես սահմանազատման ծրագիր չունենք․ մենք մեր հողերը հետ բերելու ծրագիր ունենք»,- ասել է նա։




