Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների ներկայացուցչական կազմը ընդգծում է միավորման տարածքում գործարար կապերի ամրապնդման նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Գրում է Ռիա Նովոստին։
Պուտինը եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Հնդկաստան։ Ռուսաստանի առաջնորդը Նյու Դելիում մասնակցել է ԲՐԻԿՍ-ի գործարար համաժողովին։
«ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մասնակիցների ներկայացուցչական կազմը ընդգծում է մեր միավորման ողջ տարածքում գործարար կապերի ամրապնդման նկատմամբ աճող հետաքրքրությունը», — նշել է Պուտինը։




