Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ հրաժարական կտա սեպտեմբերի վերջին և արտահերթ խորհրդարանական ընտրություններին կնախապատրաստվի շարքային քաղաքացու կարգավիճակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սեպտեմբերի 9-ին Վուչիչը հաստատել է հանրապետության Ժողովրդական միապալատ խորհրդարանը ցրելու և հոկտեմբերի 25-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշումները։ Ավելի վաղ իշխող Սերբական առաջադիմական կուսակցության նախագահ Միլոշ Վուչևիչը հայտնել էր, որ Վուչիչը կգլխավորի քաղաքական ուժի ցուցակը առաջիկա խորհրդարանական ընտրություններում և կդառնա նրա վարչապետի թեկնածուն։





