Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում․ ձերբակալված կա

11 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մարմնական վնասվածքով բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ։

Քրեական ոստիկանության Երևանի քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է նույն օրը վիճաբանության ժամանակ։

Պարզվել է նաև, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։

Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Տղամարդը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը։

50-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն։

Նմանատիպ նյութեր

Իրավիճակը միջազգային ատյաններին չի հուզում, չպետք է մեզ հույս տանք․ Արման Աբովյան

  «Յուրաքանչյուր բռնապետական համակարգի հիմնական նպատակն է լռեցնել մարդկանց և, ըստ էության, խլել նրանցից ամենակարևոր իրավունքը՝ չհամաձայնվելու իրավունքը։ Այն բռնաճնշումները, որոնց մենք ականատես ենք լինում, և որոնք, ցավոք, շարունակվում...

Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին

Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին

Տղամարդուն հարիր չէ նոր վիրահատված մարդուն դիտավորյալ ապօրինի նստեցնել, հետո այդ մարդու առողջական վիճակի մասին վայրահաչել ու ինքնահաստատվել։ Նախագահի տարած բժշկական միջամտության մասին արդեն բոլորին է հայտնի, և նման միջամտության ենթարկվում են հազարավոր մարդիկ։ Նախագահն...

Մոտ 250-300 000 բնակչություն կրճատվել է Հայաստանում․ Լարիսա Ալավերդյան

  «ՄԱԿ-ի կանոնադրության թե՛ նախաբանը, թե՛ առաջին հոդվածը հստակեցնում են, որ մարդու իրավունքները ոչ թե ուղղակի մի նախադասություն կամ բառակապակցություն են, այլ նպատակ, և դրանց հարգումն ու պաշտպանությունը հիմնական սկզբունքներից են։ 55-րդ...

Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև. Շահբազով

Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև. Շահբազով

Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Նրա խոսքով՝ նավթագազային...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում ևս...