Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը

10 Սեպտեմբերի, 2026

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Ընդգծվել է օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում։

Բայրամովը և Գրոնոն քննարկել են նաև էներգետիկայի և հաղորդակցությունների ոլորտներում տարածաշրջանում տարվող աշխատանքները, Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի հիմնական հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները:

Նմանատիպ նյութեր

Կրթական հաստատության ժապավեն կտրելը դեռ գիտելիք ու կառավարում չէ. Լիլիթ Գալստյան

Կրթական հաստատության ժապավեն կտրելը դեռ գիտելիք ու կառավարում չէ. Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագրի պաշտոնական տվյալները սառը ցնցուղի պես իջան ու մերկացրին այսպես կոչված կրթական բարեփոխումների իրական երեսը։ Նշեմ, որ...

Ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության կողմից. ռեժիսոր

Ի՞նչ եղավ այն խոստումների հետ, որոնք ամիսներ շարունակ հնչում էին կառավարության կողմից. ռեժիսոր

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը գրում է. «Իսկ Գոյի բեմն ու՞ր է Սեպտեմբերի 11-ին Սունդուկյան թատրոնում՝ ԳՈՅ թատրոնի տարածքում, բացվելու է նոր հարթակ՝ «Ազատ բեմ» անվամբ։ Ու այստեղ արդեն հարցը ոչ թե անվան, ոչ էլ նոր մշակութային...

Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»

Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն»

Գորիսում կայանալիք ընտրություներում ՔՊ–ի թեկնածուն երբեմնի ընդդիմադիր քաղաքապետ Առուշ Առուշանյանն է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Առուշանյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Հիշեցնենք, որ ժամանակին Առուշանյանը խիստ քննադատության էր ենթարկում գործող...

Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ՊՎԾ

Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունն իրավունքի պետական գրանցում իրականացնող մարմնի գործողությունների իրավաչափության և հիմնավորվածության վերահսկողության շրջանակներում համայնքային հողերի օտարման և նպատակային նշանակության փոփոխության գործընթացներում արձանագրել է մի շարք...