Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»

10 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ասուլիսով հանդես եկան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները: «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լևոն Քոչարյանի, Ագնեսա Խամոյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսում հնչեցին մի շարք հետաքրքիր ու կարևոր հայտարարություններ և գնահատականներ: Դրանցից մեկը, սակայն, հատկապես ուշագրավ էր, ինչպես ասում են՝ «ականջ ծակեց»: Խոսքը Լևոն Քոչարյանի հետևյալ հայտարարության մասին է. «Կարելի է և պետք է զարգացնել հարաբերություններն Արևմուտքի հետ, բայց դա չպետք է լինի ՌԴ-ի կամ այլ երկրի հետ թշնամանալու հաշվին»:

Իսկ ինչո՞ւ ենք առանձնացնում և հատուկ ուշադրություն դարձնում այս հայտարարությանը: Բանն այն է, որ այն հետաքրքիր է ոչ միայն իր բուն ասելիքով ու բովանդակությամբ, այլև հայաստանյան քարոզչաքաղաքական իրողությունների համատեքստում: Կա տարածված համարում, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա գլխավորած «Հայաստան» դաշինքը ռուսամետ կողմնորոշում ունեն: Հենց այդպես՝ «սև-սպիտակ» ընկալումային մոտեցմամբ: Բայց ստացվում է, որ հենց այս ուժի ներկայացուցիչը, ավելին՝ հենց Ռոբերտ Քոչարյանի որդին ոչ միայն չի մերժում Արևմուտքի հետ հարաբերությունները, այլև փաստացի մեկ նախադասությամբ առաջարկում է ադեկվատ արտաքին քաղաքականության ձևակերպումը: Սկզբունքորեն, դժվար է չհամաձայնել նրա հետ: Ակնհայտ է, որ որևէ ողջախոհ մարդ չի կարող պնդել, թե պետք չէ զարգացնել հարաբերությունները Արևմուտքի հետ: Բայց ինչո՞ւ դա անել Ռուսաստանի հետ պատմականորեն և համադրելի շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները փչացնելու հաշվին կամ նման «գնով»:

Մի բան, ինչ տեսնում ենք օրվա իշխանության՝ Փաշինյանի վարած «քաղաքականության» տեսքով ու դրա հետևանքով, ինչը վաղուց ստացել է արկածախնդրություն անունը: Այնինչ, ադեկվատությունը ենթադրում է զարգացնել հարաբերություններ Արևմուտքի (նաև Արևելքի) հետ՝ չթշնամանալով Ռուսաստանի հետ, հակառակը՝ ամրապնդելով հայ-ռուսական կապերն ու հարաբերությունները:

Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում՝ 1998-2008 թվականներին, կյանքի է կոչվել այդ մոտեցումը: Այսինքն, այդ մոտեցումը մեզանից շատերը տեսել են գործողության մեջ, իրականում: Կրկնենք՝ ռուսամետի համարում ունեցող Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում է, որ Հայաստանն անդամակցել է Եվրոպայի խորհրդին (2001 թ.), Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (2003 թ.), նաև, ի դեպ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը (2003 թ.): Բայց ավելի «հողեղեն» փաստեր նշենք. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում ներգրավվել են խոշոր օտարերկրյա ներդրումներ (ոչ ռուսական), այդ թվում՝ Հունաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից: Ավելին, հենց 1998-2008 թվականների միջակայքում է, որ Եվրամիությունը դարձավ Հայաստանի թիվ 1 արտաքին առևտրատնտեսական գործընկերը (ընդհանոր շրջանառության 35-40 տոկոսը բաժին էր ընկնում ԵՄ երկրների հետ առևտրին), իսկ Ռուսաստանը խոշոր առևտրային գործընկեր երկրի կարգավիճակ ու դիրք ուներ՝ 18-22 տոկոս մասնաբաժնով՝ արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում: Այսինքն, իրականում զարգացրել է Արևմուտքի հետ հարաբերությունները և ամրապնդել նաև Ռուսաստանի հետ գործընկերությունը:

Մի խոսքով, կոստյումի մերակին քարտեզ կպցնելով չեն երկիր պահում:

Երկիրը պահում և ուժեղացնում են հարաբերությունները զարգացնելով, տնտեսական ներուժը մեծացնելով ու հնարավորությունները բազմապատկելով: Ու, դատելով առկա պատկերից, Ռոբերտ Քոչարյանին նաև այդ ձեռքբերումները չեն ներվում: Եվ ոչ միայն այդ…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսը ոսկու մաքսանենգությամբ է զբաղվել

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսը ոսկու մաքսանենգությամբ է զբաղվել

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է խոշոր չափերով մաքսանենգության համար։ APA -ի փոխանցմամբ՝ նախկին հյուպատոս Սուլթան Գասիմովը ոսկու մաքսանենգությամբ է զբաղվել։ Քրեական գործը քննել է դատախազությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել...

Բյուրեղավանում խմելու ջրի նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. ՀՀ ԱՆ

Բյուրեղավանում խմելու ջրի նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. ՀՀ ԱՆ

Բյուրեղավանում խմելու ջրի վերցված բոլոր նմուշներում որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել։ Հետազոտված 25 կենսանմուշում ևս վարակիչ հիվանդությունների հարուցիչներ չեն հայտնաբերվել, հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։...

Զելենսկու ինքնաթիռը գրեթե ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել. Մոլդովայի կառավարությունը հաստատել է

Զելենսկու ինքնաթիռը գրեթե ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել. Մոլդովայի կառավարությունը հաստատել է

Մոլդովայի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ սեպտեմբերի 7-ին Նորվեգիա թռչող չվերթը հետաձգվել է Մոլդովայի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Մոլդովայի կառավարության խոսնակին:...

Գագիկ Խաչատրյանին շտապօգնության բժիշկների օգնությամբ են դատարան բերել

Գագիկ Խաչատրյանին շտապօգնության բժիշկների օգնությամբ են դատարան բերել

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Այս մասին հայտնում է գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը։ «Նիստին շտապօգնության բժիշկների և Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ բերվել է նաև 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, որը...

Պեղումների ընթացքում հերթական բացահայտումը. եկեղեցու խորանի առջև տապանաքար է բացվել

Պեղումների ընթացքում հերթական բացահայտումը. եկեղեցու խորանի առջև տապանաքար է բացվել

Հին Խնձորեսկի XVII դարի Անապատ եկեղեցու տարածքում իրականացվող պեղումների ընթացքում արձանագրվել է հերթական բացահայտումը։ Եկեղեցու խորանի առջև բացվել է տապանաքար, որի վրա գրված է. «Այս է տապան Աստվածաբան Խաչատուր վարդապետի| ՌՃՀԸ(1729թ․)»։ Անապատ եկեղեցին միջնադարում...