Պետտուրքն ավելանում է. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 250,000 դրամ, հրաժարվելու՝ 1,5 մլն դրամ

9 Սեպտեմբերի, 2026

ՆԳՆ-ն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250,000 դրամ՝ գործող 50,000 դրամի փոխարեն, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Համապատասխան նախագիծը ՆԳՆ–ն նախօրեին ներկայացրել է հանրային քննարկման։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ըստ վիճակագրության՝ տարեցտարի աճում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումների քանակը։

2021–ի հունվարի 1–ից մինչ 2026–ի օգոստոսի 31–ը ՀՀ քաղաքացիություն ստացել է 110․219 անձ, իսկ «099» ծածկագրով անձնագիր ստացել է 108․002 անձ։ Վերջին 15 տարվա թվային վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան ՀՀ քաղաքացիություն ստացել է շուրջ 250․000 անձ, որոնց մեծ մասը երբևէ Հայաստանում մշտական բնակություն չի հաստատել։

«Այս հանգամանքը նվազեցնում է քաղաքացիության ինստիտուտի բովանդակային նշանակությունը և պահանջում է օրենսդրական մոտեցումների վերանայում, քանի որ քաղաքացիությունը ոչ միայն արտոնություն կամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է, այլ ենթադրում է պետության սահմանադրական արժեքների ընդունում, իրավունքների, պետության նկատմամբ պարտավորությունների կրում։ Հետևաբար, բնական է, որ քաղաքացիություն ստանալ ցանկացող անձը որոշակի ժամանակահատված ապրի Հայաստանում, ծանոթանա երկրին, ձևավորի սոցիալական կապեր և փաստացի մասնակցի հասարակական կյանքին»,–ներկայացված է հիմնավորմանմ մեջ։

Նմանատիպ նյութեր

Հորմուզի նեղուցից արևելք ընկած տարածքը հայտարարվել է «արգելված գոտի». ԻՀՊԿ

Հորմուզի նեղուցից արևելք ընկած տարածքը հայտարարվել է «արգելված գոտի». ԻՀՊԿ

Իրանը ընդմիշտ կարգելի Հորմուզի նեղուցով անցումը բոլոր այն նավերի համար, որոնք մուտք կգործեն Թեհրանի կողմից հայտարարված ջրային տարածքի արգելված գոտի։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը։ Արգելված գոտի կհայտարարվի...

Ծեծկռտուք՝ Երևանում. ոստիկանությունը փնտրում է 28-ամյա կասկածյալին

Ծեծկռտուք՝ Երևանում. ոստիկանությունը փնտրում է 28-ամյա կասկածյալին

Սեպտեմբերի 4-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գտնվող Սիրահարների այգում ծեծի...

Բոլշևիկյան ձեր մոտեցումն է․ պետությունը խնդի՞ր է ունեցել՝ քանդենք․ Քրիստինե Վարդանյան

  «Քննարկում ենք մի թեկնածուի թեկնածություն, ով դոգմատիկ կերպով պնդում է՝ պետք է ընդունել Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը, չկա  այլ ճշմարտություն, բացի Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մի օր ասի, որ...

Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում. «Ազատություն»

Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում. «Ազատություն»

Հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն մաթեմատիկայից, բնագիտությունից ու ընթերցանությունից, փաստում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) վերջին հետազոտությունը: Գրում է «Ազատությունը»-ը: Ըստ այդմ, հայաստանցի աշակերտների...

Վեհափառն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին

Վեհափառն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց...