Նեպալում ավերիչ ջրհեղեղից ինը օր անց փրկարարները հեղեղված հիդրոէլեկտրակայանի (ՀԷԿ) թունելից ողջ են դուրս բերել մեկ տղամարդու։ Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ռաշտրիա Սվատանտրա» կուսակցությունից պատգամավոր Շրի Ռամ Նեուպանեն, որը մասնակցել է որոնողափրկարարական գործողությանը, հայտնել է, որ փրկված տղամարդու անունը Սանջայ Սահ է։ Պատգամավորի տվյալներով, փրկարարները հաղորդումներ են ստացել, որ «Տրիշուլի» ՀԷԿ-ի թունելում այլ մարդիկ էլ կան, և նրանց որոնումները շարունակվում են։
Հիշեցնենք՝ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են:
Անհետ կորած է համարվում մոտ 600 օտարերկրացի։






