Մահափորձ է կատարվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպայի դեմ

3 Սեպտեմբերի, 2026

Սարատովի մարզում մահափորձ է կատարվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սպայի դեմ։ Այս մասին հայտնում են անվտանգության ուժերին մոտ գտնվող Mash, Baza և Shot տելեգրամյան ալիքները։ Տուժածը հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել զինծառայողի սպանության փորձի համար, հաղորդում է ТАСС-ը։

Նշվում է, որ տուիժածը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի 22-րդ ծանր ռմբակոծիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նիկոլայ Վարպախովիչն է։ Այս տեղեկատվությունը պաշտոնապես հաստատված չէ։

Մահափորձը տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ի առավոտյան։ Հարձակվողը մոտոցիկլետով գնացել է Էնգելս քաղաքի մոտ գտնվող նրա առանձնատուն։ Նա ատրճանակից երկու անգամ կրակել է Վարպախովիչի վրա, ապա փախել։

Մեկ գնդակը դիպել է տուժածի որովայնին, մյուսը՝ գլխին։ Վիրավորվել է նաև սպայի վարորդը, որին հաջողվել է փախչել և շտապօգնություն կանչել։

Ուկրաինան զինվորականին մեղադրում է Կիևի «Օխմատդետ» հիվանդանոցի վրա ռուսական հարձակման համար։

Նմանատիպ նյութեր

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...