Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան

31 Օգոստոսի, 2026

Մինչև 16 տարեկան երեխաները ID քարտ ստանալու հնարավորություն կունենան աշնանից. Հայաստանում նախատեսվում է ներդնել նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման (ID) քարտերի համակարգ, ուժի մեջ կմտնի նաև նոր «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքը։  Նոր օրենքը պայմանավորված է նաև այս աշնանը նոր կենսաչափական ենթակառուցվածքի գործարկմամբ։

Նոր կարգավորմամբ նույնականացման քարտ հնարավոր կլինի կամավոր հիմունքներով ստանալ նաև 6-ից 16 տարեկան երեխաների համար՝ ծնողի համաձայնությամբ, իսկ 16 տարեկանից այն կդառնա պարտադիր։ Պետության կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ կկառուցվեն հենց ID քարտի հիման վրա։

Փաստաթղթերի տրամադրման հիմնական պայմաններն են՝

Անձնագիրը՝ միայն ID քարտի առկայությամբ. այսուհետ անձնագիր (որպես միջազգային ճամփորդական փաստաթուղթ) հնարավոր կլինի ստանալ միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում։

Վավերականության ժամկետները. ID քարտը կտրամադրվի 5 տարի վավերականության ժամկետով, իսկ անձնագիրը՝ 10 տարի։

Ծառայությունների արժեքը. նոր կենսաչափական անձնագրի ստանդարտ արժեքը կկազմի 29,850 դրամ, իսկ ID քարտինը՝ 5,950 դրամ։ Արագացված ծառայությունների գները կսահմանվեն ավելի ուշ՝ մասնավոր գործընկերոջ կողմից։

Քաղաքացիները պարտադրված չեն գործող հին նմուշի անձնագրերն ու ID քարտերը փոխարինելու. դրանք կշարունակեն գործել մինչև վավերականության ժամկետի ավարտը, կորուստը կամ վնասվելը։ Եթե հին անձնագրում կան վավեր վիզաներ, քաղաքացին այն պարզապես կկրի նոր կենսաչափական անձնագրի հետ զուգահեռ։ Միաժամանակ, այս աշնանից (ստույգ ժամկետը կհայտարարվի ավելի ուշ) հին նմուշի փաստաթղթեր այլևս չեն արտադրվի։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...