«Իրավունքն այն ոլորտը չէ, որտեղ հեղափոխություններն են բերում բարեկեցություն, բարելավում իրավիճակը»,- «Հայաստան 2026. իրավունքի վախճանը». խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Տաթև Սողոյանը։
Նրա ներկայացմամբ, իրավապահ համակարգն այն տիրույթն է, որտեղ պետք է փայփայել այն լավը, որ ստեղծվել է, զգուշորեն հեռացնել արատները։
«Մեր ենթագիտակցության միջից ջնջել են իրավագիտության հենքով կայացող պատասխանատվության անհատականացման սկզբունքը, առանց հիմնավոր պատճառի աշխատողին աշխատանքից ազատելու անթույլատրելիության սկզբունքը, թողել են ընդամենը մի զգացողություն՝ եթե ինչ-որ մի բան շեֆի սրտով չէ, ուրեմն մենք պետք է կրենք հետևանքները»,- ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






