4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը

28 Օգոստոսի, 2026

Արցախցի Բերտա Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ.
Ես Բերտա Շահրամանյանն եմ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի (այլևս՝ ՀՀ)։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի տեղահանման օրերին տեղի ունեցած պայթյունի ժամանակ կորցրել եմ ընտանիքիս 4 անդամներին՝ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս։ Այդ դեպքից անցել է գրեթե 3 տարի։ Ես, մայրս և զինվորական հաշմանդամության կարգ ունեցող եղբայրս ապրում ենք վարձով։ Այս ընթացքում պետությունից չենք ստացել ոչ մի աջակցություն։ Մինչ օրս հարազատներս չեն ստացել որևէ կարգավիճակ, մինչդեռ այդ պայթյունը ռազմական գործողությունների հետևանք էր։

Այսօր ես և ընտանիքս կանգնած ենք բավականին մեծ խնդրի առաջ, քանի որ բնակարանների վարձերի թանկացման խնդիրը հասել է նաև մեզ։ Ցավոք սրտի ես և ընտանիքս ի վիճակի չենք վճարելու ամսական 300.000 ՀՀ դրամ վարձի գումար։ Պետության կողմից տրամադրվող 3-4 մլն սերտիֆիկատներով ներկայիս շուկայական գներով անհնար է նույնիսկ 1 սենյականոց բնակարան ձեռք բերել, իսկ մենք մի քանի օրվա ընթացքում պետք է հանձնենք ներկայիս բնակարանը։ Մինչ այսօր ես խելամիտ գնով վարձով բնակարան չեմ կարողացել գտնել, քանի որ ես՝ տան միակ աշխատողս աշխատում եմ Երևանում և բնականաբար բնակարան փնտրում եմ Երևանում։ Դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով, հաշվի առնել ընտանիքիս ներկայիս ծանր իրավիճակը և որևէ ձևով լուծում տալ այս մեծ խնդրին, քանի որ մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում։

Եվ վերջում ուզում եմ տեղեկանալ, արդյո՞ք պատկան մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն և արդյո՞ք բնակարանների սեփականատերերի կողմից ստացված եկամտից եկամտահարկ է վճարվում պետությանը»։

Նմանատիպ նյութեր

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա դանակով սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա դանակով սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...