Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

27 Օգոստոսի, 2026

Monument Watch-ը հոդված է հրապարկել․

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ռմբակոծվել է և ենթարկվել վանդալիզմի: Ադրբեջանական կողմի իրականացրած «վերկանգնման» արդյունքում հեռացվել է գմբեթի վեղարը՝ եկեղեցու հյակականություն արտահայտող կարևոր տարրերից մեկը

Բայց Ղազանչեցոցը նորից հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին: 2026 թվականի օգոստոսի 6-ին և 7-ին Facebook հարթակում հայտնվել են տեսանյութեր, որոնց կադրերում երևում է, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարակից տարածքում կառուցվում են երկու հինգհարկանի բնակելի շենքեր, որոնց դիրքն ու բարձրությունը փոխում են եկեղեցու տեսանելիությունը՝ քողարկելով այն (https://www.facebook.com/share/r/14qj8wxPAB1/):

Եթե նախկինում ադրբեջանական կողմը կենտրոնանում էր Սուրբ Ղազանչեցոցի ֆիզիկական վնասման, առանձին ճարտարապետական տարրերի հեռացման և «վերականգնման» ընթացքում հուշարձանի ինքնության փոփոխության վրա, ապա վերջին շինարարությունը առաջ է բերում մեկ այլ կարևոր խնդիր։ Ադրբեջանի կողմից եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ։ Այսպիսով, եկեղեցին աստիճանաբար դուրս է մղվում քաղաքի տեսողական տարածքից՝ դառնալով կառուցապատման հետևում թաքնված և բնակչի աչքից անտեսանելի հուշարձան:

Նմանատիպ նյութեր

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ

Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ

17 պետությունների ղեկավարները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բիշքեկում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունից։ Մամուլի ծառայության...

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Լոռիում 2-ամյա տղան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկի պատուհանից

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի բժիշկները կարողացել են անհրաժեշտ...

Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է առաջիններից մեկն օգտվել «Զանգեզուրի միջանցքից»

Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նախիջևանում՝ Ասիփ Քայան, հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո մտադիր է գալ տարածաշրջան և առաջիններից մեկն օգտվել նոր երթուղուց, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Ցավոք, ինձ չհաջողվեց այստեղ տեսնել...

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Բագրատ Միկոյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Աշխարհաքաղաքական «գործ»․ Տեղի կունենա Աննա Գրիգորյանի, Բագրատ Միկոյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

Օգոստոսի 31-ին, ժամը 11։00-ին, ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում (Էրեբունի Պլազա Բ/Կ), տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի, Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի...

Ուկրաինան ոտնատակ է տվել էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան ոտնատակ է տվել էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների ԱՄՆ-ի առաջարկած մորատորիումը. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինան բազմիցս խախտել է էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարվածների մորատորիումը, որը 2025 թվականի գարնանը առաջ էր տանում ամերիկյան կողմը, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ «Նույնը վերաբերում է նաև 2025...