Քոչարյանի կալանավորումը՝ Բաքվի աչքերով․ հարված ընդդիմությանը, Ռուսաստանին և ճանապարհ դեպի նոր Սահմանադրություն

27 Օգոստոսի, 2026

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանավորումը ակտիվորեն քննարկվում էԱդրբեջանում։ Ընդ որում, ուշագրավ է ոչ միայն այն, թե ինչպես են Բաքվում գնահատում բուն իրադարձությունները, այլև այն, թե քաղաքական ինչ բացատրություն են տալիս դրանց պետականամետ ալիքների եթերներում։

Հատկապես ուշագրավ է Baku TV-ի «Պատերազմ եկեղեցու և օլիգարխների դեմ. Ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը։ — ԻՐԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ»վերնագրով եթերը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դիտարկվում են Հայաստանի կառավարության՝ 2026–2031 թվականների ծրագրի հաստատման հետ նույն համատեքստում։ Հաղորդավարը Քոչարյանի ձերբակալությունը ուղղակիորեն կապում է խորհրդարանական ընտրություններին Փաշինյանի հաղթանակի հետ։

Միևնույն ժամանակ ադրբեջանական հեռուստաալիքը չի թաքցնում, որ ընդդիմության դեմ գործողությունները կարող են Փաշինյանի համար ներքաղաքական լուրջ հետևանքներ ունենալ։ Եթերում ընդունվում է, որ քաղաքական հետապնդումների տպավորությունը կարող է խորացնել հայաստանյան հասարակության բևեռացումը և հրահրել փողոցային բողոքի ակցիաներ։

«Քաղաքական հետապնդումների արտաքին պատկերը կարող է ուժեղացնել հասարակության բևեռացումը, արմատական ընդդիմությունը կարող է դիմել փողոցային բողոքի։ Ուստի կան անջատողականության և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, միևնույն ժամանակ, Ադրբեջանի համար կարևոր կարճաժամկետ հեռանկարում սա նաև այդ հանցագործների արտահանձնման հարց է»,- ասվում է եթերում։

Սակայն Բաքվի հիմնական հետաքրքրությունն այլ է։ Այստեղ Քոչարյանի կալանավորումը դիտարկվում է որպես մի գործընթացի մաս, որը պետք է Փաշինյանի համար քաղաքական տարածք ապահովի սեփական ծրագրերն իրականացնելու, առաջին հերթին՝ սահմանադրական բարեփոխումների և հնարավոր հանրաքվեի անցկացման համար։

Մեկ այլ իշխանամետ İCTİMAİ TV ալիքի եթերում, որին մասնակցում է քաղաքական մեկնաբան Ռասիմ Մուսաբաևը, ներկայացվում է ուրիշմեկնաբանություն։

Այս տարբերակում Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը դիտարկվում է նախևառաջ Երևանի և Մոսկվայի հարաբերությունների պրիզմայով։ Մուսաբաևը պնդում է, որ նախկինում Ռուսաստանի ղեկավարությունն իբր միջամտում էր Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակին, մինչդեռ ներկայիս իրավիճակն առանձնանում է նման միջամտության բացակայությամբ։ Նրա մեկնաբանությամբ՝ սա վկայում է Փաշինյան–Մոսկվա ուժերի հարաբերակցության փոփոխության մասին։

Նմանատիպ թեզ ARB 24-ի եթերում հնչեցնում նաև Միլլի Մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասսանգուլիևը՝ ուղղակիորեն հայտարարելով,որ Ռոբերտ Քոչարյանի դեմ Փաշինյանի գործողությունները որևէ առնչություն չունեն «սոցիալական արդարության վերականգնման» կամ օրենքի գերակայության ապահովման հետ։

Միևնույն ժամանակ պատգամավորը ռուսական գործոնի վերաբերյալ Baku TV-ից փոքր-ինչ տարբերվող մեկնաբանություն է առաջարկում։

Եթե Baku TV-ում Քոչարյանի ձերբակալությունը բնութագրում են որպես «մարտահրավեր Պուտինին», ապա ադրբեջանցի պաշտոնյանՓաշինյանին միանշանակ հակառուսական կամ ամբողջությամբ արևմտամետ քաղաքական գործիչ չի համարում։ Ընդհակառակը, առաջ է քաշում վարկած, որ Փաշինյանը կարող է Մոսկվային բոլորովին այլ ազդակ ուղարկել․ Ռուսաստանին իբր այլևս պետք չէ այլընտրանքային քաղաքական ուժ Հայաստանում, քանի որ Փաշինյանն ինքը կարող է պայմանավորվել Մոսկվայի հետ և ապահովել անհրաժեշտ հարաբերությունները։

Ադրբեջանական նյութերում կրկնվող թեզերից է կալանավորումների կապը Հայաստանի Սահմանադրության հնարավոր փոփոխության հետ։

Baku TV-ն ուղղակիորեն պնդում է, որ ընտրություններից հետո Փաշինյանի առջև երկու ճանապարհ կար՝ փորձել պայմանավորվել ընդդիմության հետ կամ կոշտ ճնշում գործադրել։ Եթերի հեղինակների կարծիքով՝ ընտրվել է երկրորդ տարբերակը։

Ի վերջո, ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանում տեղի ունեցողը դիտարկում են որպես նոր քաղաքական իրականության ձևավորման գործընթաց։ Միաժամանակ ադրբեջանցի մեկնաբաններն իրենք էլ ընդունում են լուրջ ռիսկերի առկայությունը՝ հասարակական բևեռացման խորացում, հնարավոր բողոքի ակցիաներ և ընդդիմության դիմադրություն։

Սակայն հրապարակումների և եթերների ընդհանուր տոնայնությունն ակնհայտ է․ Բաքվում տեղի ունեցողն ընկալում են ոչ այնքան որպես Հայաստանի ներքին քաղաքական պայքար, որքան որպես Հարավային Կովկասում ընթացող լայնածավալ աշխարհաքաղաքական վերադասավորման մաս։

Բաքվի մեկնաբանության շրջանակում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ընդամենը շատ ավելի մեծ գործընթացի տարրերից մեկն է․ Փաշինյանը փորձում է վերջնականապես փոխել երկրի ներքին քաղաքական համակարգը, ամրագրել սահմանադրական նոր կուրսը և միաժամանակ նվազեցնել Մոսկվայի ազդեցությունը։

Ադրբեջանի համար նման սցենարը շահավետ է։ Հենց այդ պատճառով Բաքվում այսօր Հայաստանի իշխանությունների յուրաքանչյուր քայլին հետևում են ոչ միայն որպես հարևան երկրում տեղի ունեցող ներքին իրադարձության, այլև որպես տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխող գործընթացի։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

Monument Watch-ը հոդված է հրապարկել․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ...

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Հակոբ Բադալյան

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Հակոբ Բադալյան

Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքը իհարկե ենթադրում է նաեւ տնտեսական օրակարգեր, որովհետեւ միջազգային քաղաքականությունը նաեւ տնտեսություն է։ Այստեղ քննարկելու հարց էլ չկա։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Բայց, աշխարհի...

«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում. ԲՀԿ

«Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դատապարտում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները: «Հրահանգավորված» և «թիրախավորված» արդարադատությունը չպետք է տեղ ունենա ցանկացած ժողովրդավար պետության կյանքում։...

«Հայաստան» դաշինքի անդամ Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է

«Հայաստան» դաշինքի անդամ Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի խափանման միջոցը փոխվել է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը տեղեկացրեց որ այսօր նախնական դատալսումների փուլում նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել էր եւ կիրառվել է վարչական...

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր

Ռոբերտ Քոչարյանի դուստրը` Գայանե Քոչարյանը, ինստագրամյան իր էջում գրում է. «Շնորհակալ եմ բոլոր ծանոթ եւ անծանոթներին ինձ այս օրերին աջակցության խոսքեր գրելու համար։ Հավատացեք դրանք շատ կարևոր են ու տեղին նույնիսկ ամենաուժեղ մարդու համար։ Ես անչափ գնահատում եմ այդ...