Նիկոլ Փաշինյանը գալիս է և այս ամբիոնից թուրք պատմաբանների թեզերը շաղ տալիս ի լուր աշխարհի․ Գեղամ Մանուկյան

24 Օգոստոսի, 2026

 

«Վա՛յ, մեր ժողովուրդն ինչ մեղքի համար է այսօր ընկել, չեմ հասկանում։ Փաստորեն, որ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական տերմինով, ադրբեջանցիների պահանջով «Նախչևան» պետք է ասի, դրա համար էլ են նախկինները մեղավոր։

Պարոն Արարատ Միրզոյանն այստեղ է։ Պարո՛ն Միրզոյան, Ստեփան Մելիք-Բաղշյանը և մի խումբ պատմաբաններ ժամանակին «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» են կազմել։ Ակադեմիական հրատարակություն է։ Մի անգամ այդ բառարանը տվե՛ք, թող տեսնի՝ Նախիջևանն ինչ է իրականում։

Դիմում եմ Տրդատ Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Սուրեն Պապիկյանին․ առաջարկում եմ վաղը-մյուս օրը բոլորս մեր դիպլոմները (իմն ու Տրդատինը՝ Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժնի, ձերը՝ Պատմության) բերենք այստեղ, վառե՛նք, վառե՛նք, որովհետև այն, ինչ մեզ ուսուցանել է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, պարզվում է՝ կեղծ է։

Ռուբեն Սաֆրաստյանի հատորներով աշխատությունները՝ Թուրքիան իբրև ցեղասպան պետություն հիմնավորող, որտեղ ապացուցվում է, թե դա պետական քաղաքականություն է, ջուրն են լցվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը գալիս է այս ամբիոնից և թուրք պատմաբանների թեզերը շաղ տալիս ի լուր ամբողջ աշխարհի»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Կարևորվել է հոգևոր սպասավորների փոխայցելություններն ու փորձի փոխանակումը. Մայր Աթոռ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ Եկեղեցու Նեապոլի թեմի հոգևորականներին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց...

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...