Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնության նժույգ թափեր վարժությունում։
19-ամյա մարմնամարզիկը եզրափակչում հավաքել է 15․000 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 14․900 միավորով դարձել է բրոնզե մեդալակիր։
Մեծահասակաների պայքարում առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել են նաև Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ), աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը (օղակներ), Վահագն Դավթյանը (օղակներ)։
Երիտասարդների պայքարում եզրափակիչ է դուրս եկել Արման Ղուկասյանը։






