Ի՞նչ շահեց քաղաքն այս փոխարինումից․ Քրիստինա Վարդանյան

21 Օգոստոսի, 2026

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երեկ Թումանյանով զբոսնեցի։
Էս ի՜նչ արեցիք դուք…
Նայեք այս նկարներին։ Նույն շենքն է, նույն Թումանյան փողոցը։ Միայն ծառերն այլևս չկան…
Ախր ի՜նչ ծառեր էին…
Հսկայական, հոյակապ հասուն թեղիներ՝ լայն, խիտ սաղարթով։ Իրենց կեցվածքով արդեն շենքի ճարտարապետության մի մասն էին դարձել, գրեթե ամբողջությամբ ծածկում էին ճակատը, ստվերում մայթը, մեղմում ամառվա շոգը, փոշին ու փողոցի ջերմային բեռնվածությունը։ Տասնամյակներով աճած, Երևանին հարմարված ծառեր, որոնց արժեքը միայն դրամով չափել հնարավոր չէ։
Կտրեցին։
Ու դրանց փոխարեն տնկեցին հուդայածառեր…
Ես իսկապես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն էր նպատակը։ Ի՞նչ շահեց քաղաքն այս փոխարինումից։
Հուդայածառը կարող է շատ գեղեցիկ լինել իր ճիշտ տեղում։ Բայց այն երբեք չի փոխարինելու այս չափի հասուն թեղու լայն սաղարթին, ստվերին ու էկոհամակարգային ծառայությանը։ Ոչ հինգ, ոչ տասը տարի հետո այս փողոցը նախկին ստվերը չի ստանալու այդ ծառերից՝ մեկը բարձրաբուն սանիտար ծառ է, մյուսը՝ ցածր հարթակի դեկոր։
Ու սա է այն պարզ բանը, որը տարիներ շարունակ փորձում եմ բացատրել. նոր տնկին հասուն ծառի փոխարինում չէ։ Հատկապես՝ տասնամյակներով ձևավորված մեծ ծառի։
Հիմա նայեք այս նկարներին։
Ստվերն արդեն կար։
Խիտ սաղարթն արդեն կար։
Հասուն ծառերն արդեն կային։
Դուք դրանք կտրեցիք, հետո մեզ խոստացաք, որ տարիներ անց նորից ստվեր կունենանք։
Սա է ամբողջ այս «ծառերի փոխարինման» ծրագրի աբսուրդը։
Նայում եմ նկարներին ու պարզապես ցավ եմ զգում։ Ախր ի՜նչ ծառեր էին… Տասնամյակներով Երևանը մեծացրել և խնամել էր այս հսկաներին, իսկ մենք չկարողացանք նույնիսկ պահպանել եղածը։
Առաջին նկարներում շենքն ուրիշ տեսք ունի։ Ծառերն այստեղ վաղուց ճարտարապետության մի մասն էին դարձել։ Իսկ հիմա՝ խեղճացած և աղքատիկ…
Սա կանաչապատում չէ։ Սա արդեն գոյություն ունեցող կանաչ կապիտալը ոչնչացնելն է, հետո սեփական ձեռքով ստեղծած դատարկությունը նոր տնկիներով «լրացնելը»։
Ու ամենացավալին գիտե՞ք որն է, այն, որ նման ծառ գնել հնարավոր չէ։ Կարելի է միլիոններ ծախսել, հարյուրավոր տնկիներ բերել, հաշվետվություններում հազարավոր «տնկված ծառեր» գրել, բայց 40–50 տարվա ծառը խանութից չես գնի։ Նրա հետ կտրում ես նաև այդ 40–50 տարին։
Նայեք հին նկարներին ու այսօրվա։
Երևանը հենց այսպես է աղքատանում։ Ոչ միայն ծառերի քանակով՝ որակով, ստվերով, հասունությամբ, հիշողությամբ…
Պարոնա՜յք, եղած արժեքավորը ոչնչացնելն ու դրա փոխարեն փոքրիկ դեկորատիվ տնկիներ շարելը զարգացում չէ։
Երբ սովորեք եղածը պահել, այդ ժամանակ նոր տնկածի մասին էլ կխոսենք»։

Նմանատիպ նյութեր

Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ

Ինչպես պաշտպանվել շոգից. մի քանի խորհուրդ

Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տվյալների՝ հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է պահպանել զգոնություն և պաշտպանվել բարձր...

Լիանա Մանուկյանը ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Լիանա Մանուկյանը ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լիանա Մանուկյանը ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Լիանա Մանուկյանի օգտին քվեարկել է 57...

Փաշինյանի ավտոշարասյան վարորդը մինչ հիմա պատիժը չի կրել․ իրավապաշտպան

Փաշինյանի ավտոշարասյան վարորդը մինչ հիմա պատիժը չի կրել․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Մարիամ Քանայանը գրում է. «Հիշո՞ւմ եք Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի՝ օգոստոսի 18-ին, դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման…. մինչ այժմ պատիժը չի կրել։ Տուժող կողմը և մեղադրյալի պաշտպանները բողոքներ են...

ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ

ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է իր մարդասիրական առաքելության շրջանակում հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և...

Ձեր հովվապետության տարիները ծառայություն են նվիրված Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հավատավոր ժողովրդին․ «Հայաստան» դաշինք

Ձեր հովվապետության տարիները ծառայություն են նվիրված Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հավատավոր ժողովրդին․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը շնորհավորական ուղերձ է հղել Վեհափառ հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։ «Վեհափա՛ռ Տեր, Որդիական սիրով և մեծագույն հարգանքով շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։ Ձեր հովվապետության տարիներն ամբողջական ծառայություն են...