Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին. Արցախի ԱԺ նախագահը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

21 Օգոստոսի, 2026

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Գարեգին Երկրորդի ծննդյան 75֊ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ձերդ Սրբություն, Վեհափառ Տեր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և արցախահայության անունից՝ սրտի խորունկ ջերմությամբ շնորհավորում եմ Ձեր ծննդյան 75-ամյակի առթիվ։

Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին։ Երբ ազգային կյանքի հունը խախտվել է, երբ մեր ժողովուրդը կանգնել է կորուստների ու տարակուսանքի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնացել է այն անշարժ կենտրոնը, որի շուրջ հայությունը վերագտել է իր հավատը և իր միասնությունը։ Դա Ձեր հովվապետական վաստակի ամենաակնհայտ վկայությունն է։

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում։ Բռնի տեղահանությունից հետո Դուք հայ և միջազգային եկեղեցական ու պետական ամենաբարձր ամբիոններից անդադար բարձրաձայնել եք արցախահայության` իր հարազատ բնօրրան անվերապահ վերադարձի իրավունքի, Բաքվում գերության մեջ պահվող մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության՝ Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի և մեր բազում սրբավայրերի պահպանության մասին։ Դուք չեք թողել, որ մեր ժողովրդի ցավը մնա անլուր և չեք համաձայնվել, որ պատմական անարդարությունը ներկայացվի որպես անվերադարձ իրողություն։

Տեղահանված արցախահայությունը զգում է Ձեր աղոթքն ու հայրական հոգածությունը, և այդ զգացումը մեր հույսի ամրության աղբյուրներից է։

Ձերդ Սրբություն

Ամենակարող Աստծուց հայցում ենք Ձեզ ամուր առողջություն, երկար կենսուրախ տարիներ և վերին զորություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի ի փառս Ձեր բեղմնավոր ծառայությունը շարունակելու համար։ Թող Տիրոջ շնորհը պահապան լինի Ձեզ և Մայր Հայրենիքին»։

Նմանատիպ նյութեր

Ձեր հովվապետության տարիները ծառայություն են նվիրված Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հավատավոր ժողովրդին․ «Հայաստան» դաշինք

Ձեր հովվապետության տարիները ծառայություն են նվիրված Հայ Առաքելական Եկեղեցուն, մեր հավատավոր ժողովրդին․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը շնորհավորական ուղերձ է հղել Վեհափառ հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։ «Վեհափա՛ռ Տեր, Որդիական սիրով և մեծագույն հարգանքով շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։ Ձեր հովվապետության տարիներն ամբողջական ծառայություն են...

ԱԺ-ում ընթանում է ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը

ԱԺ-ում ընթանում է ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը

Օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է պատգամավոր Լիանա...

Միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության գծով ծախսերը կտրուկ աճել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության գծով ծախսերը կտրուկ աճել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ»  հիմնադրամը  վերլուծել  է  2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման  հաշվետվությունը։ Այսպես. 2026թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով, սակայն աճի կառուցվածքը մտահոգիչ է. տնտեսական ակտիվության հիմնական շարժիչներն են եղել...

Ի՞նչ շահեց քաղաքն այս փոխարինումից․ Քրիստինա Վարդանյան

Ի՞նչ շահեց քաղաքն այս փոխարինումից․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Թումանյանով զբոսնեցի։ Էս ի՜նչ արեցիք դուք… Նայեք այս նկարներին։ Նույն շենքն է, նույն Թումանյան փողոցը։ Միայն ծառերն այլևս չկան… Ախր ի՜նչ ծառեր էին… Հսկայական, հոյակապ հասուն թեղիներ՝ լայն, խիտ...

Դուք Տիգրան Մեծին էլ եք հասնելու․ մի օր կասեք, որ ինչ-որ խնդրի մեջ նա է մեղավոր․ Արամ Վարդևանյան 

  «Փաստորեն, Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունից, քաղաքական իշխանությունից ավելի զորեղ ուժ կա։ Դա Ավետիք Չալաբյանն է, որը կարողանում է խոսել և Հայաստանի համար տնտեսական սանկցիաներ բերել։ Այսինքն՝ դուք ուզում եք ասել՝...