Ինչո՞ւ կապարակնքված ԱՄԱՌ ռեստորանի խախտումները չէին նկատվում տարիներ շարունակ, ում է պատկանում. «Ժողովուրդ»

19 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ձորափի 35 հասցեում գործող «ԱՄԱՌ» ռեստորանի գործունեությունը դադարեցվել է։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում ռեստորանում արձանագրվել է հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների մեկ տասնյակից ավելի խախտում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է՝ մինչև արձանագրված խախտումների վերացումը։ Որոշման հիման վրա օգոստոսի 17-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ռեստորանը կապարակնքվել է։

Սակայն այս պատմության մեջ ամենաուշագրավ հարցը միայն հայտնաբերված խախտումների քանակը չէ։ Ինչպե՞ս է ստացվել, որ ռեստորանում մեկ տասնյակից ավելի հրդեհային անվտանգության խախտումներ հայտնաբերվել են միայն հիմա։ Ո՞վ է վերահսկել օբյեկտի գործունեությունը մինչ այս։ Ե՞րբ է այն սկսել գործել և ի՞նչ վերահսկողություն է իրականացվել ռեստորանի նկատմամբ նախորդ տարիներին։

Հատկապես ուշագրավ է, որ խոսքը սովորական փոքր տարածքի մասին չէ․ ռեստորանը գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ Ձորափի փողոցում, և, ըստ տեսչական մարմնի արձանագրածի, օբյեկտում առկա են եղել այնպիսի խնդիրներ, որոնք, անվտանգության տեսանկյունից, չէին կարող անտեսվել։

«Ժողովուրդ» օրաթերթը պետական ռեգիստրի տվյալներով պարզել է, որ «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն ու իրական շահառուն Կարինե Ղազարյանն է՝ 1998 թվականին ծնված։

Սակայն ռեստորանի շուրջ կան նաև այլ ուշագրավ կապեր։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Երևանի քաղաքապետարանի աղբյուրները պնդում են, որ ռեստորանի հետ կապ ունի ՊԵԿ նախկին պաշտոնյա Բաբկեն Ղազարյանը, որը հանրային դաշտում հայտնի է «Թոխմախի Բաբո» մականվամբ։

Նույն աղբյուրների պնդմամբ՝ Ղազարյանը մտերիմ հարաբերություններ ունի «ԲԵԴԵԿ» շինարարական ընկերության սեփականատեր, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի հետ։

Այս տեղեկությունները, սակայն, պահանջում են փաստաթղթային լրացուցիչ ստուգում։ Մասնավորապես, անհրաժեշտ է պարզել՝ ի՞նչ կապ ունի Բաբկեն Ղազարյանը «ԱՄԱՌ» ՍՊԸ-ի, ռեստորանի տարածքի և դրա կառուցման հետ, և արդյոք որևէ կապ կամ ազդեցություն է ունեցել դրա շահագործման թույլտվությունների ու վերահսկողության գործընթացներում։

Մյուս կարևոր հարցը Երևանի քաղաքապետարանին է ուղղվում․ ե՞րբ է Ձորափի 35 հասցեում սկսվել ռեստորանի կառուցումն ու շահագործումը, ի՞նչ շինարարական և շահագործման թույլտվություններ են տրամադրվել, և արդյոք քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն այդ ընթացքում որևէ խախտում արձանագրե՞լ են։

Եթե օբյեկտում այսօր մեկ տասնյակից ավելի հրդեհային անվտանգության խախտում կա, ապա հանրության համար տրամաբանական հարց է առաջանում՝ այդ խախտումները ե՞րբ են առաջացել, թե՞ դրանք առկա են եղել ռեստորանի շահագործման ողջ ընթացքում և պարզապես չեն հայտնաբերվել։

Եվ ամենակարևորը՝ ռեստորանը կառուցվել և շահագործվել է համեմատաբար վերջերս, ապա ինչպե՞ս է այն անցել համապատասխան վերահսկողության փուլերը՝ առանց այդ խախտումների արձանագրման։

Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանն ինչո՞ւ է մինչ օրս աչք փակել աղաղակող խախտումների վրա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Բախվել են «Honda»-ն և «BMW»-ն և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 հատվածում՝ Մարմարաշեն բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ «Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն...

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...