Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

18 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները` նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթից եւ կալանավորումից հետո, ապօրինաբար առգրավվեցին: Առյուծներից մեկը տեղափոխողների անփութության, թե միտումնավոր վարքի պատճառով սատկեց: Տեղափոխվեցին նաեւ կոկորդիլոսները եւ վագրերը: Իսկ եղնիկները, եղջերուները, մուֆլոններն ու բեզոարյան այծերը Երեւանի կենդանաբանական այգի չեն տեղափոխվել, ինչի մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Աշոտ Ասլանյանը։

«Մասնագիտական խմբով այցելեցինք, ոչ միայն կենդանաբանական այգու մասնագետներն էին, այլ նաեւ ներգրավված էին Կենդանաբանության եւ էկոլոգիայի կենտրոնի աշխատակիցները, WWF-ի մասնագետները։ Այս մասնագիտական խմբով նախնական գնահատում տվեցինք այնտեղ եղած կենդանիների տեսակների եւ բարեկեցության պայմանների մասով։ Մեր եզրակացությունը միանշանակ էր, որ կարիք չկա նրանց այնտեղից վերցնել, քանի որ ապրում են կիսաազատ պայմաններում, չկա կյանքին ու բարեկեցությանը վտանգի տակ դնող որեւէ գործոն, քանի որ ունեն ջուր, կեր, մեծ ազատ տարածք, եւ կարիք չկա նրանց այնտեղից վերցնելու։ Մեր միջնորդության հիման վրա քննչական խումբն ընդունեց որոշում, որ նրանց այնտեղից չտեղափոխեն։ Կային հայտացուցակում հայտագրված մուֆլոններ եւ բեզոարյան այծեր, բայց քանի որ նորմալ պայմաններում էին գտնվում, մենք ուղղակի գրանցեցինք, որ այդ կենդանիները կան, բայց առգրավելու, այնտեղից հանելու իմաստ չկար»,- ասաց նա։

Ինչո՞ւ կարապները, կոկորդիլոսները, առյուծներն ու վագրերը տեղափոխելու որոշում կայացվեց, այս դեպքում պահման պայմանները չէի՞ն համապատասխանում։ Աշոտ Ասլանյանը նշեց․ «Նրանք պահվում էին առանձին փակ տարածքներում, ըստ երեւույթին, քննիչների որոշումը ելնում էր դրանից, որ այնտեղ պետք է նրանց մոտ խնամողը գնար, կերակրեր, հետեւեր եւ այլն»։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգուց Երեւանի կենդանաբանական այգի են տեղափոխվել 4 վագր, 3 առյուծ, 9 կոկորդիլոս եւ 13 կարապ։ Սակայն էգ առյուծը քնեցումից չի արթնացել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...