Թաղապետն ու ստվերային թաղապետը․ «Հրապարակ»

18 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Արաբկիրի թաղապետարանից մեզ պատմեցին, որ այստեղ ուղղակի շունը տիրոջը չի ճանաչում․ թաղապետից բացի՝ նաեւ ստվերային թաղապետ կա, որի մերձավորները հաստատվել են թաղապետարանում։ Գործող թաղապետը, հիշեցնենք, Սուրեն Վարոսյանն է, որն այդ պաշտոնում նշանակվեց 2024-ի կեսերին, նա 2021-ից Փաշինյանի արարողակարգի ծառայության պետն էր, դրանից առաջ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պետը։

Վերջերս նա իր օգնական է նշանակել Ավինյանի վարորդին՝ Սարո Գաբրիելյանին, որին թաղապետարանում համարում են «ստվերային թաղապետ»։ Գաբրիելյանը հասցրել է թե՛ Արաբկիրում, թե՛ Աջափնյակում տեղակալներ կարգել իր զարմիկներին։ Արաբկիրի թաղապետի տեղակալը, դիցուք, իր եղբորորդին է՝ Մաքս Գաբրիելյանը։ Վերջինս էլ իր հերթին կրթության բաժնում նշանակել է կնոջը` Աննային, նա էլ՝ «Պապն ու շաղգամը» հեքիաթի մոտիվներով, իր ընկերուհիներին է բերել բաժին։ Այս խումբը լուրեր է շրջանառում, որ վերեւից «դաբրոն» արդեն կա` շուտով Գաբրիելյանն է լինելու թաղապետը եւ կնոջն էլ նշանակելու է համայնքի մանկապարտեզներից մեկի տնօրեն։ Փոխթաղապետն օրենքով կուրացիա է անում քաղաքաշինության եւ սոցապահովության ոլորտը, սակայն փաստացի զբաղվում է բոլոր ոլորտներով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 08․ 26

Նմանատիպ նյութեր

Իշխանությունն է ուզում որոշել, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին․ իրավական երկիր չունենք. Լիլիթ Գալստյան

«Այս դահլիճի ճնշող մեծամասնությունը ինձ ճանաչում է նախորդ գումարումից և, բնականաբար, քաջատեղյակ է այն ծանր քաղաքական գնահատականներին, որ հնչեցրել եմ Հայաստանում մարդու իրավունքների համատեքստում։ Նիստում դրանք դրսևորվել են գլխավոր դատախազի,...

Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք»

Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք»

2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում ներդրված անապահովության գնահատման նոր, ամբողջությամբ թվայնացված համակարգը պետք է պարզեցներ սոցիալական աջակցության, նպաստների ստացումը, սակայն հազարավոր քաղաքացիների համար դարձել է գլխացավանք։ Սմարթֆոնների, էլեկտրոնային փոստի, տպող...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-20-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու...

Սեպտեմբերի 15-ից Երևանի դպրոցներում շաբաթ օրերին ևս դասեր կլինեն․ ԿԳՄՍՆ

Սեպտեմբերի 15-ից Երևանի դպրոցներում շաբաթ օրերին ևս դասեր կլինեն․ ԿԳՄՍՆ

Աշնանը Հայաստանում անցկացվելիք COP17-ով պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։ Փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ շարունակ, մայրաքաղաքի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով։ Դրա հաշվին աշակերտները հոկտեմբերին կունենան...

Գայի պողոտայում մեքենաներ են բախվել․ փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին

Գայի պողոտայում մեքենաներ են բախվել․ փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին

Օգոստոսի 17-ին՝ ժամը 22։54-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ...