100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերանը

14 Օգոստոսի, 2026

Հայաստանում 100 տարեկանում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի վետերանների միավորման մամուլի քարտուղար Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։

«Կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, ռազմաճակատային, բանաստեղծ Լաչին Վաղարշակի Ստեփանյանը։ Լաչին Վաղարշակի Ստեփանյանը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 29-ին Եղվարդում։ Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, նա ընդամենը 16 տարեկան էր։ Չսպասելով զորակոչին՝ նա կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ հետևելով իր հորը։ Նա անցել է մարտական ուղի Կովկասից մինչև Պրահա, ծառայել Սևծովյան նավատորմի «Վորոշիլով» հածանավում։ Արիության և մարտական վաստակի համար պարգևատրվել է Առաջին և Երկրորդ աստիճանի Հայրենական պատերազմի շքանշաններով, «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Մարտական ծառայությունների համար», «Բուդապեշտի գրավման համար» մեդալներով և այլ պարգևներով», – հայտնել է նա։

Լաչին Ստեփանյանը սկսել է բանաստեղծություններ գրել դեռևս 1943 թվականին՝ գտնվելով առաջնագծում։

«Նրա բանաստեղծություններում պատերազմի հիշողությունն է, սերը հայրենիքի, մոր, հարազատ հողի նկատմամբ, մտորումներ կյանքի և Մեծ հաղթանակի գնի մասին: 2025 թվականին լույս է տեսել Լաչին Վաղարշակովիչի «Իմ ժամանակը, իմ Հաղթանակը. Ռազմաճակատայինի բանաստեղծությունները» գիրքը: Ժողովածուում ներկայացված են հեղինակի բանաստեղծությունները հայերեն և ռուսերեն թարգմանությամբ, այդ թվում՝ պատերազմի տարիներին նրա գրած ստեղծագործությունները»,- պատմել է վետերանների միավորման մամուլի քարտուղարը։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է «Հետք» պարբերականը։ «Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական...

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. մեր ուշադրության կենտրոնում նաև ՔԿՀ-ներում տառապnղ մեր հարյուրավոր քաղաքացիներն են, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1-տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը...

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։...

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին...

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...