Փոխանակ մենք ամեն կերպ խուսափեինք այս ամեն ինչից, բախման կետերից մեկը դարձանք․ Լևոն Քոչարյան 

13 Օգոստոսի, 2026

«Շատ է խոսվում Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագրի» կողմից «Իրական Հայաստանի» մասին։ Այսպես, կոնցեպտ կա՝ «Իրական Հայաստան», որտեղ, եթե պարզ լեզվով ասեմ, փորձում է, կոմպյուտերային լեզվով ասած, ֆորմատ անել այսպես հիշողությունը՝ ամեն ինչ, անցյալը, ինքնությունը և այսպես զրոյից սկսել կերտել մի նոր հասարակություն՝ նոր արժեքներով։

Օրինակ՝ ի՞նչ է ինձ համար «Իրական Հայաստանը»։ Առաջին հերթին «Իրական Հայաստանը» ինձ համար սկսվում է քարտեզից, քարտեզի վրա մեր դիրքից, որտեղ ենք մենք գտնվում, որովհետև սա այն բանն է, որն իսկապես չենք կարող փոխել։

Այս դիրքը, որը մենք ունեցել ենք, իհարկե, եղել է շատ ավելի մեծ, գոնե հայկական վերահսկողության տակ ավելի մեծ դիրքեր ենք ունեցել, ու ձեր իշխանության ժամանակ սա փոքրացել է, ու վերջը մի տեսակ դժվար է երևում։

Հիմա այս դիրքից կախված՝ մենք ունենք թե՛ որոշակի առավելություններ, թե՛ ռիսկեր։

Թուրքիա կա, Ադրբեջան կա։ Ադրբեջանը, գիտեք, շատ էստեղ խոսվել է նաև այդ զավթողական խոսույթը՝ «Արևմտյան Ադրբեջան» և մնացածը, ու սա ռիսկեր է։

Կա Թուրքիան, ով ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին։ Սա ռիսկ է, իհարկե, ռիսկ է։

Այս ամեն ինչի հետ մենք պետք է հաշվի նստենք ու չենք կարող գլուխներս ջայլամի պես մտցնել գետնի տակ, ու ասել՝ չկա այս ամեն ինչը։ Սա կա, ու սա շարունակվելու է։ Սա շարունակվելու է, ու սրա դիմացն առնելու ի՞նչ ճանապարհներ կան, կամ ինչպես է եղել և ինչպես կարող է լինել՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերը Արաբկիր վարչական շրջանի երեք խանութներում հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդու նույն գործելակերպի մասին էին։ Հաղորդումները փոխանցվել էին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ձեռնարկված...

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երևանում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան պողոտայի հատման վայրում՝ Ֆրանսիայի հրապարակում, տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կարեն Կ․-ի վարած «Yutong»...

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից. Գառնիկ Դավթյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը հայտնել է, որ հրաժարվել է Տանզանիայում կայանալիք Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին մասնակցելուց։ Նա նշել է, որ հրաժարվել է նաև Ռուբեն Ռուբինյանի հետ քննարկումներից՝ պնդելով, որ Ռուբինյանը որևէ...

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթի քաղաքում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել

Ալմաթիում մի քանի ժամվա ընթացքում երեք երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Tengri News-ը։ Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06:32-ին, դրա մագնիտուդը կազմել է 3,4։ Երկրորդ՝ ավելի ուժգին ցնցումը գրանցվել է ժամը 09:38-ին. մագնիտուդը հասել է 4,2-ի։ Ստորգետնյա...

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ (V.T. and others v. Azerbaijan)։ «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը գրում է. «Դա սպասելի էր։ Բողոքը դեռ...