Ռուսաստանի հյուսիսում, Արկտիկայում, Գրենլանդիայում, Իսլանդիայում և Իսպանիայում դիտվել է արևի լրիվ խավարում:
Լուսինն ամբողջությամբ ծածկել է Արեգակը Գրենլանդիայի, Իսլանդիայի և Իսպանիայի, Ռուսաստանի որոշ հատվածներում։ Խավարման առավելագույն տևողությունը կազմել է 2 րոպե 18 վայրկյան։
Մասնակի խավարումը տեսանելի է եղել շատ ավելի մեծ տարածքում՝ Եվրոպայի մեծ մասում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում։






