Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ»

11 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Մոսկվան մոտ մեկ ամիս ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին՝ կա՛մ կողմնորոշվեք ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մեջ, կա՛մ սկսում ենք ռեպրեսիաների երկրորդ՝ ավելի դաժան փուլը։ Թե ինչ նկատի ունեն, եւ ինչ է սպասվում` բացի տնտեսական սանկցիաներից եւ արտահանման սահմանափակումներից, մեր աղբյուրները լավատեղյակ չէին` միայն մի քանի կցկտուր օրինակ նշեցին, որոնց մասին սարսափով էին խոսում։

Առաջինը հայ խոպանչիների հարցն է, որը Պուտինը չորով դնելու է եւ դեպորտ է անելու իր երկրից: Մեր ՔՊ-ական աղբյուրը նկարագրում էր, թե ինչ կլինի, եթե 500 հազար մեր հայրենակիցները Ռուսաստանից վերադառնան Հայաստան ու անգործ մնան` կարելի է պատկերացնել թե՛ իրենց, թե՛ երկրի վիճակը։

Երկրորդ․ օդային տարածքը փակելն է: Այսինքն, Հայաստան կատարվող չվերթների դադարեցումը, ինչը կհանգեցնի զբոսաշրջության անկման, ավիատոմսերի խիստ թանկացման՝ չհաշված տեխնիկական խնդիրները: Ապա կարող են անցնել գազին եւ մյուս հարցերին։

Նմանատիպ նյութեր

ԱԱԾ-ն՝ Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատի կառուցման մասին․ «Գաղտնիք է»

ԱԱԾ-ն՝ Ներքին Ոսկեպարի հատվածում սահմանային ցանկապատի կառուցման մասին․ «Գաղտնիք է»

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրաժարվել է Sputnik Արմենիային հայտնել, թե ինչ փուլում է ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում սահմանային ցանկապատի կառուցումը։ «Ներքին Ոսկեպարի հատվածում փշալարային արգելափակոցների կառուցման վերաբերյալ...

Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը կքննի դատավոր Սերժ Ռուշանյանը

Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների գործը կքննի դատավոր Սերժ Ռուշանյանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Հիշեցնենք, որ Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության...

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում․ ձերբակալվածներ կան․ ՆԳՆ

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում․ ձերբակալվածներ կան․ ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Օգոստոսի 10-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են երկու անձինք Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում երթևեկության ժամանակ միմյանց չզիջելու հարցի շուրջ վիճաբանում և հարվածում միմյանց։ ՆԳՆ ոստիկանների ձեռնարկած...

ԱՄՆ-ն դիմում է տնտեսական պատժամիջոցների, երբ չի կարողանում դիվանագիտություն վարել․ Բաղայի

ԱՄՆ-ն դիմում է տնտեսական պատժամիջոցների, երբ չի կարողանում դիվանագիտություն վարել․ Բաղայի

ԱՄՆ-ն դիմում է տնտեսական պատժամիջոցների, երբ չի կարողանում դիվանագիտություն վարել. սա դարձել է սովորություն և կախվածություն, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ «ԱՄՆ ֆինանսների նախարարը (Սքոթ Բեսենթ – խմբ.) պարծենում էր Իրանին տնտեսական...

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքը Իրան-ԱՄՆ լարվածությունն է․ քաղաքագետ

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքը Իրան-ԱՄՆ լարվածությունն է․ քաղաքագետ

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին մինչ նրան չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ...