Հայկ Կոնջորյանի կնոջից շատ աշխատավարձ ստացող պաշտոնյաների կանայք էլ կան. «Հրապարակ»

8 Օգոստոսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. Վերջին օրերին համացանցում լայն քննարկվում է Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Հայփոստից ստացած 3.6 մլն դրամ աշխատավարձը։ Պարզվում է, որ Կոնջորյանի կնոջից ավելի բարձր եկամուտ ունեցող պաշտոնյաների կանայք էլ կան։ Օրինակ, Արսեն Թորոսյանի կնոջ միայն ամսական աշխատավարձը գրեթե 5 մլն դրամ է, իսկ նրա տարեկան եկամուտները գերազանցում են 73 մլն դրամը։ Ներկայացնում ենք Արսեն Թորոսյանի եւ նրա կնոջ տարեկան հայտարարագրերը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ԿԿՀ ներկայացրած տարեկան հայտարարագրում 3 անշարժ գույք է հայտարարագրել, որից մեկը Նոր Նորքում համատեղ սեփականությամբ առանձնատուն է, մյուս երկուսը՝ առանձնատուն եւ հողամաս՝ Ծաղկաձորում։ Վերջինները Թորոսյանը ձեռք է բերել 2018-ից հետո՝ 2024 եւ 2020 թթ․-ին, եւ միակ սեփականատերն ինքն է։ Տարվա ընթացքում Թորոսյանը 90 օրից ավելի փաստացի տիրապետել է 2022-ի արտադրության «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայի։

Սոցապնախարարը UniCredit Bank Austria AG-ում տարեվերջին ունեցել է 51 հազար 500 դոլար արժեթղթեր։ Նրա բանկային հաշիվներին եղել են 10 մլն 282 հազար 245 դրամ, 2 հազար 394 եվրո եւ 79 դոլար։ Ունեցել է 3 մլն դրամ կանխիկ գումար։ Արսեն Թորոսյանի հիպոթեքային վարկի մնացորդը կազմել է 15 մլն 229 հազար 337 դրամ։

Նրա եկամուտները կազմել են 28 մլն 955 հազար 193 դրամ, որը գոյացել է․ 7 մլն 237 հազար 506 դրամը՝ Ազգային ժողովից, որպես աշխատանքի դիմաց ստացած վարձատրություն, 13 մլն 734 հազար 716 դրամը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որպես աշխատավարձ, 2 մլն 64 հազար դրամը՝ եկամտահարկի վերադարձից, 13 հազար 320 եվրոն արժեթղթերից ստացած եկամուտն է, իսկ 208 հազար դրամ նրան է փոխանցել ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, քանի որ Արսեն Թորոսյանը դատարանում հաղթել էր նրան։

Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թեւանյանը, որպես միանձնյա սեփականություն, հայտարարագրել է Ապարանում գտնվող հողամաս, որը ձեռք է բերել 2022-ին։ Նա ունի նաեւ 2019-ի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2024-ի սեպտեմբերին։ Թեւանյանն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից 39 հազար դոլարի արժեթղթեր է գնել։ Տարեվերջին ունեցել է 35 մլն դրամ ավանդ։ Հաշիվներին եղել է 12 մլն 568 հազար 216 դրամ, 80 դոլար եւ 84 եվրո գումար։ Իսկ կանխիկ գումարը կազմել է 10 մլն դրամ։

Վարդանուշ Թեւանյանը «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի տնօրենն է, նա 10 տոկոս բաժնեմաս ունի նույն ԲԿ-ում, ինչպես նաեւ ԲԿ-ին վարձակալական հիմունքներով գույք է հանձնել։ Այսպիսով նրա տարեկան եկամուտները կազմել են 73 մլն 925 հազար 155 դրամ, որից 59 մլն 175 հազար 616 դրամն աշխատավարձից է գոյացել, 5 մլն 388 հազար 520 դրամը՝ շահաբաժնից, 5 մլն 400 հազար դրամը՝ գույքի վարձակալությունից, իսկ մնացած 3 մլն 961 հազար 19 դրամը ՊԵԿ-ից եկամտահարկի վերադարձ է ստացել։ Թեւանյանի հիպոթեքային վարկի մնացորդը կազմել է 28 մլն 159 հազար դրամ։ Նա 10 հազար դոլար նախորդ տարի ծախսել է հանգստի վրա, 30 մլն դրամի անշարժ գույք է վերանորոգել, 2 մլն 142 հազար դրամ ուսման վարձ է վճարել, իսկ 4 մլն 323 հազար դրամ էլ վարկի դիմաց վճարում է կատարել։

Նշենք, որ նախորդ տարի «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը ՀՀ առողջապահության նախարարության հետ 337 մլն 155 հազար դրամի ծառայություններ մատուցելու պայմանագիր է կնքել՝ պետպատվերով բուժման սպասարկման համար։ Այս ԲԿ-ն, չնայած փոքր չափերին, առողջապահության նախարարությունից ամենամեծ պատվերներն է ստանում, նախարարություն, որը ժամանակին ղեկավարում էր ԲԿ-ի տնօրեն Վարդանուշ Թեւանյանի ամուսինը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...