Այս իշխանությունը ինչ-որ, գիտեք, ոնց որ սերիական մանյակ լինի․ Արման Աբովյան 

7 Օգոստոսի, 2026

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը, որը այսօր գտնվում է բանտում՝ այս իշխանության քաղաքական հետապնդումների հետևանքով, այնուամենայնիվ, առաջնայինը միշտ համարել ենք երկու բան, և դուք բոլորդ գիտեք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, հայտարարեց ԲՀԿ անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։

«Առաջինը՝ մենք հայ ենք։

Մենք հայ ենք, իսկ հայ լինելը դա լոկ ազգանունը չի, և անձնագրի առկայությունը չի, և լեզվի իմացությունը չի։ Հայը դա մի կարգավիճակ է, որը իր մեջ կարևորագույն բաղադրիչներից մեկը ներառում է՝ քրիստոնյա լինելը։

Հայ Առաքելական Եկեղեցու խոնարհ զավակներ ենք մենք բոլորս, և այս պարագայում մենք չէինք կարող այստեղ չլինել, որովհետև այն, ինչ այսօր կատարվում է, սա ուղղակի…փորձում ենք որակումներ տալ մի երևույթի, որը ընդհանրապես որակումներից դուրս է։ Որովհետև այստեղ մեր բոլորիս խնդիրն է, այստեղ մեր բոլորիս խնդիրն է։

Եվ այս տանքները, այս ուղղակի աննորմալ իրավիճակը, որին մենք ականատես ենք՝ թե՛ հոգևոր իշխանության, այո՛, իշխանության, թող ոչ ոք չսխալվի՝ հենց իշխանության, այո՛, Կաթողիկոսի դեմ, մեր եկեղեցու դեմ, Վեհափառների դեմ, թե՛ քաղաքական առումով՝ ինչքան են հիմա քաղբանտարկյալները, թե՛ առհասարակ բոլոր այն գործընթացների, որոնց մենք ականատես ենք։ Եվ ևս մեկ անգամ կրկնեմ՝ այն, ինչ կատարվում է այսօր Գագիկ Ծառուկյանի հետ, ամենացայտուն օրինակն է, թե ոնց են երկիրը հետևողականորեն դեպի անդունդ տանում», նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...