Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները մարդու բարոյական սնանկության մասին են․ քահանա

7 Օգոստոսի, 2026

Եսայի ավագ քահանա Արթենյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հոգևորականին ավազանի անունով դիմելը պարզապես անքաղաքավարություն չէ, այլ փաստարկների ու արժանապատվության իսպառ բացակայության պայմաններում գործի դրվող գռեհկություն է։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնի և հազարամյա ավանդության համաձայն՝ ձեռնադրության և օծման Սուրբ Խորհրդով հոգևորականը հրաժարվում է աշխարհիկ կյանքից ու իր ավազանի անունից՝ վերածնվելով որպես Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու սպասավոր։ Տրված նոր անունը նոր հոգևոր ինքնության, Աստծուն անմնացորդ նվիրումի և հոգևոր սպասավորության կնիքն է։
Այս դատապարտելի երևույթը`
📍Արհամարհանք է Սուրբ Խորհրդի հանդեպ։ Հոգևորականին միտումնավոր իր ավազանի անունով կոչելը կամ հանրային խոսքում այդպես հիշատակելը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ոչ միայն հոգևոր սպասավորի, այլև Եկեղեցու Սուրբ Խորհրդի, հոգևոր կոչման և հավատացյալ ժողովրդի նկատմամբ։
📍Բարոյական անկման վկայություն է։ Նման պահվածքը խոսում է ոչ թե հոգևորականի, այլ այդ արտահայտությունը թույլ տվողի մտահոգիչ բարոյական կերպարի և տարրական բարեկրթության բացակայության մասին։
📍Հանրային խոսքի պատասխանատվության բացակայություն է։ Անկախ ամեն ինչից՝ հանրային խոսքը սկսվում է տարրական բարեկրթությունից ու անձի հոգևոր կոչումը հարգելուց։
Եկեղեցու սպասավորին թիրախավորելն ու էժանագին պիտակավորումները խոսում են ոչ թե «համարձակության», այլ մարդու բարոյական սնանկության մասին։ Հարգանքը հոգևոր արժեքների հանդեպ մեր հասարակության հայելին է. մի՛ կոտրեք այդ հայելին՝ սեփական անգրագիտությունն ու չարությունը քողարկելու համար»։

Նմանատիպ նյութեր

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Սեպտեմբերի 25-ին ավարտվելու է բուհերի հեռակա ուսուցման բակալավրիատի հայտագրման գործընթացը: Yerkir.am-ը փաստում է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ դիմել է ընդամենը 4 դիմորդ: Սիսիանի մասնաճյուղում գործում է 5 կրթական ծրագիր: Կառավարությունն...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ կան Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունների հասնելու համար։ «Կարծում եմ՝ շատ նախադրյալներ կան, որ նրանք գործարք կնքեն։ Մենք դա լսում ենք բոլորից»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով...

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին,...

Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը․ Փաշինյան

Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը․ Փաշինյան

TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ...