19-րդ դարի մոտեցումով ուզում ենք, որ «Հայփոստը» շահույթո՞վ աշխատի՝ չի կարող․ Հարություն Մնացականյան

4 Օգոստոսի, 2026

 

«Պատկերացնո՞ւմ եք, «Հայփոստը» պատկանում է ԲՏԱ նախարարությանը: Հլը ԲՏԱ նախարարությունը բացե՛ք. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն է, չէ՞: Այսպես ասած, բարձր տեխնոլոգիաների նախարարությունը շարժվում է 19-րդ, 20-րդ դարի ընթացակարգերով, տպագիր չեն տպում, ու իմ փաստաթղթերը կորան: Եվ այդ փաստաթղթերը եթե նորից հանեի, պետք է դիմեի Առևտրաարդյունաբերական պալատից Մարգարիտ ծյոծյային, որպեսզի կարողանար վերականգնել ծագման սերտիֆիկատը, դիմեի ֆիտոսանիտարական սերտիֆիկատի համար Վարդան Բարխուդարյանին, դիմեի իմ բրոկեր Մարտինին և գտնեի մաքսայինի աշխատակից Նարեկ Մկրտչյանին (ով հերթափոխով է աշխատում), որպեսզի այդ ինվոյսիս վրա ամիս-ամսաթիվը գրեր, որ ես կարողանայի փող ստանալ իմ իտալացի հաճախորդից: Այ այս 19-րդ դարի մոտեցումով մենք ուզում ենք, որ «Հայփոստը» շահույթո՞վ աշխատի. չի՛ կարող աշխատել: Եվ այդ որ անընդհատ խոսում եք՝ 500 միլիոն վնաս է, հաջորդ տարի միլիարդի վնասով է աշխատելու: Ցանկացած մասնավոր սեփականություն, երբ տրվում է պետությանը, ունենում է այս արդյունքը, չի ունենում առաջընթաց, և պետական կառավարիչը, չունենալով բիզնես մտածողություն, բերում-հասցնում է այ այս վիճակին»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Այսօր մենք Եռաբլուր ենք այցելում խոնարհված հայացքով. ամոթի ու անպատվության զգացումը չի թողնում բարձրացնել մեր աչքերը. Գառնիկ Դանիելյան

Այսօր մենք Եռաբլուր ենք այցելում խոնարհված հայացքով. ամոթի ու անպատվության զգացումը չի թողնում բարձրացնել մեր աչքերը. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր նոյեմբերի 9-ն է։ Արդեն վեց տարի է՝ մենք այս օրն անցկացնում ենք կորստի, ցավի, անպատասխան հարցերի և չսպիացող վերքերի ծանրության ներքո։ Վեց տարի է՝ այս օրը մեզ հիշեցնում է ոչ միայն պատերազմի ողբերգական...

2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան

2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու: Հիմա մենք արդեն քննարկում ենք Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությունը: Ու չկա որևէ...

Ադրբեջանի սահմանադրությամբ ադրբեջանական տարածքներ են համարվում Սյունիքը, Գեղարքունիքը և Վայոց Ձորը․ Գասպարյան

  «Ադրբեջանի սահմանադրությամբ ադրբեջանական տարածքներ են համարվում Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը։ Երբ մենք մեր քաղաքացիներին փորձում ենք բացատրել, թե նոր Սահմանադրության ընդունմամբ ինչ վտանգներ կարող են լինել Հայաստանի...

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի...

Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին

Հանուն Փաշինյանի զեղչ կանեմ․ Ադրբեջանցի վաճառողը՝ հայ գնորդին

Լրագրող Նինա Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նոյեմբերի 9, 2026 թ․, Մոսկվա Բարեկամներիցս մեկը հագուստ էր գնում։ Դրամարկղի մոտ պարզվեց, որ վաճառողն ադրբեջանցի է, և ասում է․ «Ради Пашиняна я вам сделаю скидку. Мы его очень любим, он единственный лидер, который...