«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց ևս 2 ամսով։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց նյութապես շահագրգռելու մեջ։






