1,5 տարում 27 մահ․ Հայաստանի բանտերում կյանքն արժեք չունի. «Ժողովուրդ»

31 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 27 մարդ։ ArmLur.am-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկից պաշտոնապես տեղեկացավ, որ 10-ը ինքնասպանության դեպքեր են, իսկ 17 կալանավոր մահացել է առողջական խնդիրների հետևանքով՝ այնպիսի հիվանդություններով, որոնք բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն անհամատեղելի են եղել կալանքի պայմաններում պահվելու հետ։

Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք 27 մարդկային ճակատագրեր են և 27 հարցեր պետությանը, որոնց պատասխանները մինչ օրս չեն տրվել։ Առավել մտահոգիչն այն է, որ այդ հիվանդությունների մասին տեղյակ են եղել թե՛ կալանքը կիրառած դատավորները, թե՛ քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը։ Ավելին՝ բանտում մահացածներից շատերը նույնիսկ դատապարտված չեն եղել․ նրանք գտնվել են նախնական կալանքի տակ, երբ դեռ անմեղության կանխավարկածը գործում է, սակայն այդ իրավունքը նրանց չի փրկել մահից։

Իհարկե, օրենքը կարծես ամեն ինչ նախատեսել է։ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը երաշխավորում է կալանավորված անձի՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը։ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825 որոշման 101-րդ կետը նախատեսում է նաև սեփական ընտրությամբ քաղաքացիական բժշկական հաստատության մասնագետների ծառայություններից օգտվելու հնարավորություն։ Սակայն իրավական այս երաշխիքները շատ հաճախ մնում են միայն թղթի վրա, իսկ իրականում կալանավորված անձը զրկվում է կյանքի իրավունքը պահպանելու համար անհրաժեշտ բժշկական օգնությունից։

Իհարկե, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարում է «բարեփոխված քրեակատարողական համակարգի», «մարդակենտրոն քաղաքականության» և այն մասին, որ Հայաստանում մարդը բարձրագույն արժեք է։ Այդ պահին հարց է առաջանում՝ արդյո՞ք խոսքը նույն Հայաստանի մասին է, որտեղ յուրաքանչյուր ամիս միջինը երեք մարդ մահանում է բանտում։ Եթե որևէ եվրոպական երկրում մեկ ու կես տարվա ընթացքում բանտերում արձանագրվեր 27 մահ, այդ թեման կդառնար քաղաքական և իրավական լրջագույն քննարկման առարկա։ Հայաստանում, սակայն, գերիշխում է լռությունը։ Լռում են մարդու իրավունքների պաշտպանության մասին ամենաբարձր ամբիոններից հայտարարություններ անող միջազգային կառույցները, ՀՀ օմբուդսմենը։

Լռում են այն կազմակերպությունները, որոնք սովորաբար պատրաստ են ամեն առիթով գնահատականներ հնչեցնել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ։ Լռում են նաև բազմաթիվ իրավապաշտպաններ, որոնք նախկինում ամենափոքր միջադեպի դեպքում բարձրաձայնում էին մարդու իրավունքների խախտումների մասին։ Ամենացավալին, սակայն, այն է, որ այդ մահերից հետո չկա պատասխանատվություն, չկան համակարգային գնահատականներ, չկան պաշտոնատար անձինք, որոնք պատասխան են տալիս՝ ինչու էր հնարավոր կանխել այդ մահերը, բայց դրանք, այնուամենայնիվ, տեղի ունեցան։ Եթե պետությունը չի կարողանում ապահովել իր լիակատար վերահսկողության ներքո գտնվող մարդու կյանքի և առողջության պաշտպանությունը, ապա դա արդեն առանձին ողբերգություն չէ, այլ համակարգային ձախողում։

Քրեակատարողական հիմնարկը պատիժ կրելու կամ խափանման միջոցը կատարելու վայր է, ոչ թե մահվան սպասասրահ»։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...