Լոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր

30 Հուլիսի, 2026

Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է իրականացրել «ՀՀ Լոռու մարզի N միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում՝ 2026 թվականին «Ֆիզիկա» առարկայի ուսուցչի և VII դասարանի սովորողի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

«Դասաժամին սովորողը (կոշիկի քուղերը կապելու պատրվակով) մտել է նստարանի տակ և չի ենթարկվել դուրս գալու պահանջին։ Դեպքի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ (ՀՀ քր. օր. 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ և 247-րդ հոդվածի 1-ին մաս)։

Այս դեպքի առնչությամբ դպրոցի տնօրինությունը նախաձեռնել է մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ, որոշվել է ուժեղացնել հոգեբանական, մեթոդական և կանխարգելիչ աշխատանքները։

Կազմակերպվել է արտահերթ համադպրոցական ծնողական ժողով և աշակերտական խորհրդի ընդհանուր ժողով։

ՀՀ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի հոգեբանի կողմից դպրոցում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները տրամադրվել են տեսչական մարմնին։

Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական (ձեռքերից բռնել, պատին հենել, թափահարել) բռնության դեպքեր, ինչը հաստատվել է դասալսումների և անցկացված զրույցների ընթացքում։ Թեև սովորողների հոգեվիճակը գնահատվել է կայուն և խորքային հոգեբանական վնասվածքներ չեն բացահայտվել, արձանագրվել է մտահոգիչ երևույթ. սովորողների շրջանում նմանատիպ վարքագիծն ընկալվում է որպես սովորական, ընդունելի և իրենց սեփական արարքներով պատճառաբանված։

Տեսչական մարմնի և փորձագետի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ հաստատության հոգեբանի (ով նաև դասղեկն է) աշխատանքները բարենպաստ հոգեբանական մթնոլորտի ձևավորման, վարքային խնդիրների կանխարգելման և միջանձնային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եղել են ոչ բավարար չափով արդյունավետ, ինչն էլ նպաստել է սովորողի մոտ վարքային խնդիրների դրսևորմանը։ Ուսուցչի օգնականը թույլ է տվել փաստաթղթավորման թերացումներ (առկա չեն գրավոր վերլուծություններ)։

Տեսչական մարմինը, հիմք ընդունելով վարչական վարույթի ուսումնասիրությունները, փորձագետի եզրակացությունը և մասնակիցների ցուցմունքները, արձանագրել է դպրոցի աշխատակիցների (տնօրեն, տեղակալ, ԿԱԴԱՀ, հոգեբան, ուսուցչի օգնական) պաշտոնային պարտականությունների ոչ լիարժեք իրականացումը, ինչպես նաև ֆիզիկայի ուսուցչի կողմից մասնագիտական վարքագծի կանոնների խախտում։

Վարչական վարույթի արդյունքում դպրոցին տրվել են հանձնարարականներ՝

Մշակել VII դասարանի հոգեբանական աշխատանքների պլան (խմբային և անհատական աշխատանքներ, կանխարգելիչ միջոցառումներ) և վարել համապատասխան գրավոր փաստաթղթեր։

Իրականացնել պարբերական դիտարկումներ VII դասարանի սովորողների ուսումնառության խնդիրների վերաբերյալ և կազմել գրավոր վերլուծություններ։

Ծնողների հետ կազմակերպել պարբերական հանդիպումներ ու խորհրդատվություններ՝ զարգացնելու ծնողավարման հմտությունները և ամրապնդելու դպրոց-ընտանիք կապը։

Կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողին (ԿԱԴԱՀ)

Համակարգել մասնագիտացված ծառայությունների (դասղեկ, հոգեբան, ուսուցչի օգնական) աշխատանքները և կազմել ամփոփ հաշվետվություն։

Դասավանդման ընթացքում կիրառել մեթոդներ, որոնք կնպաստեն սովորողների մոտ դրական անձնային հատկանիշների (ինքնավերահսկում, պատասխանատվություն, ուսման արժևորում) ձևավորմանը։

ՀՀ կրթության տեսչական մարմինը, իր առաքելությանը համահունչ, հետևողականորեն շարունակում է իրականացնել իր վերահսկողական գործառույթները՝ ուղղված հանրակրթական ուսումնական հաստատություններում օրենսդրության պահանջների պահպանմանը, տրված հանձնարարականների լիարժեք ու պատշաճ կատարմանը»։

Նմանատիպ նյութեր

Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան

Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց  «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը: «Եթե մենք մանդատները չվերցնեինք և այդ տեղերը մնային ազատ, ՔՊ-ն կարող էր դիմել ՍԴ և իրենց ուզած ձևով...

Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան

Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ»:  Այս հայտարարությունը ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի վարչապետն է արել։ Եթե նման միտք արտահայտեր պայմանական...

Ռուսաստանի համար դժվար չի լինի փոխարինել Հայաստանից ներմուծվող ապրանքների մատակարարումները. Ռեշետնիկով

Ռուսաստանի համար դժվար չի լինի փոխարինել Հայաստանից ներմուծվող ապրանքների մատակարարումները. Ռեշետնիկով

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը Ռուսաստանին այլընտրանքներ է փնտրում ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարաբերությունների ոլորտում։ Ռեշետնիկովի խոսքով՝ ԵԱՏՄ-ն Հայաստանի...

Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը. Արթուր Խաչատրյան

Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է. «Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը Երկու օր առաջ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Դուբլինում կայացած ճեպազրույցի ժամանակ բացառեց Իսրայելի դեմ...

Լիբանանի ԶՈւ-ին Թուրքիայի աջակցությունը կշարունակվի․ Էրդողան

Լիբանանի ԶՈւ-ին Թուրքիայի աջակցությունը կշարունակվի․ Էրդողան

Անվտանգության ոլորտում Լիբանանի ԶՈւ-ին Թուրքիայի աջակցությունը կշարունակվի։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Ներկայիս միջազգային ուժերի դուրսբերումից հետո Թուրքիան ցանկանում է մասնակցել Լիբանանի ինքնիշխանության ապահովմանն ու ամրապնդմանն...