Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է

28 Հուլիսի, 2026

Դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն. նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Այս մասին ահազանգում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Քիչ առաջ ահազանգ ստացա, որ դաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող Ա․Հ-ն։ Նրա վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված են եղել տեղափոխել Կանազի հոսպիտալ։ Մայրը որդուն տեսել է անճանաչելի վիճակում, դեմքը դեֆորմացված, հալուցինացիաների մեջ։ Զինվորը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, հոգեկան առողջական խնդիրներով։ Դեպքը տեղի է ունեցել Ջերմուկի զորամասում, հուլիսի 22-ին, մոտ մեկ շաբաթ առաջ, սակայն քրեական գործ չկա հարուցված և կարծես չեն էլ պատրաստվում հարուցել։ Մոր տեղեկություններով ծեծի հեղինակը սպայական կազմից է։ Խնդռում եմ ՄԻՊ Anahit Manasyan-ին արձագանքել այս արտառոց դեպքին։ Առայժմ այսքանը, առանց շատ մանրամասների»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Ավելի վաղ նա վայր էր դրել Հայաստանի Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը։ Մինչ պատգամավոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 42 հարց՝ կառավարության օրակարգում, մեծ մասը գումար դուրս գրելու և որոշումներ փոփոխելու մասին է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 42 հարց՝ կառավարության օրակարգում, մեծ մասը գումար դուրս գրելու և որոշումներ փոփոխելու մասին է

Տեղի է ունենում կառավարության նիստ։ Օրակարգում 42 հարց է։ Զեկուցվում է ընդամենը 3-ը։ Եվս երկու հարց գաղտնի է, հարցերից մեկն էլ դուրս է եկել օրակարգից։ Օրակարգը՝ այստեղ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «շատ արագ» ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը։ «Ես պետք է ավարտեմ Իրանի դեմ պատերազմը, և դա կանեմ շատ արագ։ Նրանք շատ են տառապել, մենք վերջ կդնենք սրան», - հայտարարել է Թրամփը՝ Օհայո նահանգում հանրապետական...

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Արթուր Ջավադյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-նշվում է...

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո, իսկ հստակ ամսաթիվը դեռ պետք է որոշվի։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման ժամկետները կախված կլինեն...