Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդի միջոցով, մինչդեռ նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն ուղիղ ձեռքբերմամբ։ Այս մասին Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանը։
«Քաղաքացին տրանսպորտային միջոցի հաշվառման գործընթացի ժամանակ կարող է վճարել հստակ սահմանված արժեքը և ստանալ համարանիշը։ Այստեղ խոսքը ուղիղ ձեռքբերման, այլ ոչ թե աճուրդի մասին է»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։






