Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան

26 Հուլիսի, 2026

Էներգետիկ անկախության հասնելու և ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելու համար ապագան արևային կայաններին է։ Սակայն կա մի հանրաճանաչ խնդիր․ արևային կայանները գիշերային ժամերին դառնում են անօգուտ, և սա է գլխավոր արգելքը, որ արևից ստացված էներգիայով կարողանանք ամբողջությամբ փոխարինել մեր երկրի ներմուծումը, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ այս ամիսներին տեղի է ունեցել տեխնոլոգիական մեծ ձեռքբերում. մարտկոցները, որոնք կուտակում են արևային էներգիան և երեկոյան բաշխում բնակչությանը, սկսել են արտադրվել մի հումքից, որը շատ տարածված է մեր երկրում՝ աղից։

«Նատրիումային (աղային) ակումուլյատորները շատ էժան են ու էֆեկտիվ և կարող են լուծել մեր երկրի էներգետիկ անկախության հարցը։ Հնդկական Reliance ընկերությունը 9 միլիարդ դոլար է ներդրել այս նախագծի մեջ և մինչև հաջորդ տարվա սկիզբ կկարողանա մեկնարկել այս հարցի լուծումը։

Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է։ Մեզ մնում էր միայն ունենալ մեծ ընկերություններ, որոնք ներդրումներ կանեին այս ոլորտը զարգացնելու համար։ Իսկ մեր պետության ղեկավարը 40 տարի առաջ կառուցված ցեմենտի գործարան ու սպորտդահլիճ է պետականացնում։ Քյաբաբանոցները դեռ չեն պետականացնում, բարեբախտաբար»,- հավելել է Կարապետյանը

Նմանատիպ նյութեր

«Այ ֆեյք», «արան ոտիցդ գլուխ դու ես»․ Ո՞վ հրահրեց ԱԺ ծեծկռտուքը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում իրավիճակը կտրուկ լարվեց։ Իշխող խմբակցության պատգամավորը ելույթը կառուցել էր վիրավորանքների ու ընդդիմադիրներին ուղղված սուր արտահայտությունների...

Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ որոշում

Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ որոշում

Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը կերկարաձգվեն մինչև 2027 թվականը։ Մասնավորապես, ամսական 30 հազար դրամ աջակցությունը նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի հուլիսը, իսկ նույն տարվա ապրիլից դրա չափը կնվազեցվի՝ դառնալով 15 հազար դրամ։...

Մարդը չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է ԱԺ․ Աննա Գրիգորյան

  «Կոնկրետ էս իրավիճակը ուղիղ կապված է, կրկնում եմ, հիմնական ֆեյքի հետ։ Մարդը դեռևս չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է Ազգային ժողով, և իրեն շարունակում է պահել ինչպես ֆեյք աշխատացնող։ Ինքը ֆեյքի կերպարով, չգիտեմ ինչ...

Ռուբինյանն է կրում ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը. Ղահրամանյան

Ռուբինյանն է կրում ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը. Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ԱԺ դահլիճից տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է․  «Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը, նա միտումնավոր չհրավիրեց անվտանգությանը, մինչդեռ, եթե ամբիոնին լիներ որևէ ընդդիմադիր,...

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Ավելի վաղ նա վայր էր դրել Հայաստանի Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը։ Մինչ պատգամավոր...