Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում. Armlur.am

25 Հուլիսի, 2026

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Ծաղկաձորի ճոպանուղու աշխատանքը խափանվել է էլեկտրամատակարարման դադարեցման հետևանքով, ինչի պատճառով տասնյակ քաղաքացիներ հայտնվել են անհարմար և վտանգավոր իրավիճակում։

ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները պատմել են, որ հոսանքի անջատման պահին ճոպանուղու մի մասը կանգ է առել, ինչի հետևանքով մարդիկ մնացել են օդում կախված նստատեղերում, մյուսները՝ սարի տարբեր հատվածներում՝ չկարողանալով շարունակել վերելքը կամ իջնել ներքև։ Ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը խուճապի է մատնել հատկապես երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին։ Նրանց խոսքով՝ որոշ ժամանակ ճոպանուղին ամբողջությամբ չէր գործում, իսկ տեղում աշխատակիցները շտապում էին խնդիրը րոպե առաջ կարգավորել:

Վերևում սրճարանն էլ չէր աշխատում: Տուրիստական Ծաղկաձորում որքան հնարավոր է՝ անհարմարութնուններ պատճառեցին զբոսաշրջիկներին:

Նմանատիպ նյութեր

ChatGPT-ում գլոբալ խափանումներ են

ChatGPT-ում գլոբալ խափանումներ են

Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնել են OpenAI-ի ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, այդ թվում՝ ChatGPT-ի վրա հիմնված որոնողական համակարգի։ Այդ մասին են վկայում Downdetector հարթակի հրապարակած տվյալները։ Հրապարակման պահին գրանցվել էր ավելի քան երեք...

Սիրիայում երկու ավտոբուսի բшխման հետևանքով 35 մարդ զnհվել է

Սիրիայում երկու ավտոբուսի բшխման հետևանքով 35 մարդ զnհվել է

Ողբերգական դեպք է տեղի ունեցել այսօր Սիրիայում։ Դեր Զորից դեպի Դամասկոս տանող ճանապարհին բախվել են երկու ավտոբուսներ։ «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 35 մարդ զոհվել է, 30 մարդ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։  Դեր Զոր-Դամասկոս ճանապարհը կարևորագույն...

Պապոյանը ոչինչը ներկայացնում է տոկոսային հարաբերությամբ և մատուցում 80 տոկոսանոց աճի շքերթով. Բադալյան

Պապոյանը ոչինչը ներկայացնում է տոկոսային հարաբերությամբ և մատուցում 80 տոկոսանոց աճի շքերթով. Բադալյան

Քաղաքական վերլուծավաբ Հակոբ Բադալյանը, անդրադառնալով այսօր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրապարակած արտահանման «աճ»-ի վերաբերյալ ցուցանիշներին, գրում է. «Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը, որը Հայաստանի իրական անկախության օր է համարում Արցախի դեմ...

Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն

Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն

Իրանն ու Հայաստանը էներգետիկայի ոլորտի համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն, որը կզբաղվի գազի առևտրի հարցերով, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Պայմանավորվածությունների ձեռքբերման մասին հայտարարվել է շաբաթ օրը Թեհրանում կայացած Իրանի նավթի...

Նոր Հաճնի մուտքի մոտ բախվել են 2 «Chevrolet»-ները, «ԳԱԶ 2410»-ը և «Shacman» բեռնատարը․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար

Նոր Հաճնի մուտքի մոտ բախվել են 2 «Chevrolet»-ները, «ԳԱԶ 2410»-ը և «Shacman» բեռնատարը․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ, բախվել են 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։...