Նարեկ Կարապետյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. կալանավորման հարց չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ. Արամ Վարդևանյան

23 Հուլիսի, 2026

Ոչ մի նոր բան չկա, այսինքն՝ խոսում ենք իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով Նարեկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին:

«Ինչպես երեկ ներկայացրել էինք, կալանավորման հարց ընդհանրապես, այլևս չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո: Մյուս կողմից՝ կան այնպիսի ինտենսիվ խափանման միջոցներ, իհարկե ոչ համեմատության մեջ կալանքի հետ, բայց բացակայելու արգելքը, գրավը ՝որպես խափանման միջոց, որոնք իրենց դատավարական հեռանկարը չունեն և դրանց վերաբերյալ նաև դատավարական վերաբերմունք պետք է լինի, այդ թվում՝ հնարավոր բողոքարկման մասով»,-նշել է նա:

Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Նարեկ Կարապետյանին իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանք է առաջադրվել:

«Քննչական կոմիտեն է նշված գործողությունները կատարել, Դատախազությունն էլ այսօր հայտարարությունը տարածել է: Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Տեսեք՝ իրենք ի սկզբանե խոսում էին կալանքի մասին, նույնիսկ նման միջնորդություն էին ներկայացրել:

Ինչպես տեսնում եք՝ երբ կալանք չի կիրառվում, դրանից արդարադատությունը, իրավաբանությունը փուլ չի գալիս, պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը և, առիթից օգտվելով, ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին»,-հավելել է Արամ Վարդևանյանը:

Նմանատիպ նյութեր

Առաջիկայում Հայաստանի Հանրապետությունը կանգնելու է լուրջ մարտահրավերների առջև․ Ագնեսա Խամոյան 

  «Նախագահ Քոչարյանին մեղադրում են 20 տարի առաջ Կառավարության որոշումները վավերացնելու մեջ։ Մի բան, ինչը չանելու այլ տարբերակ չի ունեցել, որովհետև օրենքն է այդպիսին եղել՝ 1995 թվականից, եթե չեմ սխալվում, մինչև 2005 թվականը։ Նախագահը...

Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին

Ավինյանը սպառնացել է ավագանու ընդդիմադիր անդամին

Երևանի ավագանու նիստում թեժ բանավեճ է տեղի ունեցել ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի և Ավինյանի միջև։ Ավագանու անդամը քաղաքային իշխանությանը մեղադրել է  անգործունակության և անգրագիտության մեջ, որին ի օպատասխան Ավինյանը հրահանգել է անջատել խոսափողը ու սպառնալիք հնչեցրել. «Եթե...

ԵՄ երկրների դեսպանները չեն կարողանալու չնկատելու տալ այս լկտի խախտումները․ Լևոն Քոչարյան 

«Ես, օրինակ, փորձում եմ պատկերացնել՝ ի՞նչ կլիներ և ի՞նչ կանեին եվրոպական կառույցները, դեսպանատները, եթե, օրինակ, 10 կամ 20 տարի առաջ երկրի առաջին դեմքը կանգներ և ասեր՝ «Այս մեկը պետք է նստի», «էս մեկին պետք է ունեզրկեմ», «դու ինչո՞ւ չես...

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան է նշանակվել Թաշա Հարիսին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան է նշանակվել Թաշա Հարիսին

Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան է նշանակվել Թաշա Հարիսին։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից: «Թաշան ավելի քան քսան տարվա դիվանագիտական փորձ ունի և Երևանում աջակցելու է ՄԹ-Հայաստան ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։ Նա նաև ցանկանում է...

Եվրապաշտոնյաները իրենք են բացահայտում Փաշինյանի սուտը․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ․ Խամոյան

«Այո՛, ես ուրախ եմ, որ եվրապաշտոնյաները հենց իրենք են բացահայտում Նիկոլ Փաշինյանի սուտը։ Հայաստանը չի դառնալու Եվրամիության անդամ առաջիկա տասնամյակում, 20-ամյակում։ Եվ նաև կեղծիք է, որ 2029 թվականին վիզաների ազատականացման գործընթացն...