ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

23 Հուլիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, հետընտրական խմորումները չեն դադարում ՔՊ կուսակցության շարքերում: Ասում են՝ Փաշինյանը շատ դժգոհ է արված աշխատանքներից, արդյունքից, բոլորին «պատերով է տալիս», միևնույն ժամանակ, չնայած ցույց է տրվում, թե ներքին ընտրություններ են կազմակերպվում, իրականում իր ուզածով է կազմում թե՛ ԱԺ խմբակցությունը, թե՛ խորհրդարանի ղեկավարությունը, թե՛, բնականաբար, կառավարության կազմը:

Այդ ամենի արդյունքում, մեր աղբյուրների փոխանցմամբ, ներսում ձևավորվել են խմբեր, որոնք իրար մեջ դժգոհում են, որ իրականում այս վիճակի մեղավորը հենց ինքն է, իր անձը, ավելին՝ ոմանք նույնիսկ վստահ են, որ եթե Փաշինյանը առաջին համար չլիներ, ամբողջ ընտրարշավն իր վրա չվերցներ, ավելի շատ քվե կստանային: Պատճառաբանությունն այն է, որ Փաշինյանի հակավարկանիշը, որը չափազանց բարձր է եղել, ամենից շատն է իրենց դեմ աշխատել:

Ըստ մեր աղբյուրների, կան քպական շրջանակներ, որոնք կարծում են, թե ավելի լավ կլիներ, որ ցուցակը գլխավորեր կուսակցությունից այնպիսի մեկը, որն այդպիսի հակավարկանիշ չունի, ըստ այդմ՝ կարիք չէր լինի այդքան միջոցներ ներգրավել իշխանությունը պահելու համար, դեռ մի բան էլ հույսը դնել Վահագն Հովակիմյանի վրա: Ի դեպ, կան տեղեկություններ, որ այսպիսի խոսակցությունները հասել են նաև Նիկոլ Փաշինյանի ականջին: Եթե իսկապես այդպես է, ապա, ըստ ամենայնի, արձակուրդից վերադառնալուց հետո Փաշինյանն արդեն ներկուսակցական ռեպրեսիաներ կարող է սկսել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...