10 մարզպետներ անգործ կմնան. Մարզպետարանները լուծարման փուլում են . «Ժողովուրդ»

15 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում մինչև 2028 թվականը կարող է փուլային կարգով դադարեցվել գործող մարզպետարանների ինստիտուտը։ «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող մոդելի համաձայն՝ ներկայիս մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել ընդամենը մեկ Կառավարության ներկայացուցիչ՝ փոքր աշխատակազմով և սահմանափակ գործառույթներով։

Թեև այս նախաձեռնության վերաբերյալ առայժմ պաշտոնական հայտարարություն չի արվել, կառավարությունում քննարկվող մոտեցման հիմքում վարչական համակարգի օպտիմալացումն է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործադիրում գնալով ավելի հաճախ է հնչում այն տեսակետը, որ մարզպետարաններն այլևս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք կարդարացնեն գործող ծավալուն կառույցների պահպանումը։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջին տարիներին մարզպետարաններից աստիճանաբար դուրս են բերվել մի շարք առանցքային լիազորություններ։ Արդեն այսօր պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ բժշկական կենտրոնների տնօրենների նշանակման և ազատման գործընթացը կենտրոնացվել է Առողջապահության նախարարությունում։ Կրթության ոլորտում նույնպես շարունակվում է կառավարման կենտրոնացումը․ սեպտեմբերից հանրակրթական դպրոցների կառավարման գործառույթներն ամբողջությամբ անցնելու են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տիրույթ։ Սոցիալական ծառայությունների մի շարք գործառույթներ նույնպես վերակազմակերպվել են՝ փոխանցվելով տեղական ինքնակառավարման մարմիններին կամ համապատասխան կենտրոնական մարմիններին։

Այս փոփոխությունների ֆոնին կառավարությունում քննարկվում է հարցը, թե ինչ գործառույթներ են փաստացի մնում մարզպետարաններին, և արդյոք հիմնավորված է պահպանել ներկայիս բազմաշերտ վարչական համակարգը՝ մարզպետներով, փոխմարզպետներով, վարչությունների ղեկավարներով և տասնյակ աշխատակիցներից կազմված ապարատներով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվող տարբերակի դեպքում յուրաքանչյուր մարզում կարող է պահպանվել միայն Կառավարության ներկայացուցիչը, որը կապահովի կենտրոնական իշխանության ներկայացվածությունը մարզում, իսկ ոլորտային քաղաքականության իրականացումն ամբողջությամբ կկենտրոնացվի նախարարություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում։

Քննարկումների քաղաքական ենթատեքստը ևս ուշագրավ է։ Իշխանության ներսում չեն բացառում, որ նման բարեփոխման դեպքում մարզպետի պաշտոնը կարող է դառնալ ժամանակավոր կամ անցումային։ Հենց այդ հանգամանքով էլ քաղաքական շրջանակներում բացատրում են, թե ինչու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ պատգամավորներ, որոնք անցողիկ տեղերում են եղել և ընտրվել են պատգամավոր, չեն շտապում հրաժարվել պատգամավորական մանդատներից։ Եթե մինչև 2028 թվականը մարզպետարանների ինստիտուտի վերակազմավորումը կյանքի կոչվի, ապա մարզպետները անգործ կմնան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

«Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն

«Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։ Հայտնում են Մայր Աթոռից։ Վեհափառ Հայրապետն իր...

Երևանի հերթական սխալ հաշվարկը․ Վահե Դավթյան

Երևանի հերթական սխալ հաշվարկը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին։ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները...

Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում այսօր՝ հոկտեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի...

Փեզեշքիանը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը

Փեզեշքիանը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան...

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Իրավական բեսպրեդելն ու անօրինականությունը որևէ մեկի համար նորություն չեն, բայց որ Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը ոչ ավել, ոչ պակաս՝ Քննչական կոմիտեն է, մի քիչ նորություն էր անգամ ինձ համար։ Այս մասին հայտնում է «Հայաստան»...