Հենց ընտրությունները մոտեցան և պարոն Ծառուկյանը եղավ ընդդիմախոս, միանգամից դառավ հանցագո՞րծ․ աշխատակից

14 Հուլիսի, 2026

 

«Գործարանում 130-ից 150 աշխատող կա։ Այսօր գործարանի աշխատանքը կանգնեցված է, և բոլոր աշխատակիցները մնացել են անգործ։ Ես ինքս այստեղ եմ աշխատում 2024 թվականի սեպտեմբերի 24-ից և այս աշխատանքի շնորհիվ հոգում եմ ընտանիքիս հոգսերը։ Ուղղակի այսօր շատ տհաճ երևույթ է տեղի ունենում. քաղաքականության պատճառով մի մարդու են ձերբակալում, ընդ որում՝ ամենավերջին հանցագործին անգամ այնպես չեն ձերբակալում, ինչպես ձերբակալել են պարոն Ծառուկյանին։ Դա շատ տհաճ երևույթ է, և առաջին հերթին հենց իրենք պետք է ամաչեն, որ նման մարդուն նման ձևով են ձերբակալել։ Բացի այդ, եթե պարոն Ծառուկյանը հանցագործ էր, ապա այս ութ տարիների ընթացքում ինչո՞վ էին զբաղված. թող այդ ութ տարվա մեջ բռնեին, դատեին ու թույլ չտային, որ հանցագործը դրսում մնա։ Բայց հենց քաղաքական պահը եկավ, ընտրությունները մոտեցան և պարոն Ծառուկյանը դարձավ ընդդիմախոս, միանգամից հանցագործ դարձա՞վ»,- այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Մուլտի տաբակ» ընկերության աշխատակիցներից մեկը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Արաղչի

Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս։ Նրանք որոշ մեկնաբանություններ են արել, որոնք մենք...

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օդի...

Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում. Ասատրյան

Նայեք այսօրվա Եվրոպային և հասկացեք՝ ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում. Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեք Լիոնին, Մարսելին, Փարիզին, Միլանին ու մնացած այլ եվրոպական քաղաքներին, որոնք կրակի ու թալանի են մատնվում խառնամբոխի կողմից։ Նայեք ու տեսեք, թե ինչ է կանխել Ռոբերտ Քոչարյանը...

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներինխ։ Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD...

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են, այս մասին հայտարարել է...