Մեր ժողովուրդը ցույց է տվել իր ներքին դիմադրողականության ուժը․ Ձյունիկ Ազաջանյան 

14 Հուլիսի, 2026

«Մենք հանրային դաշտում առնչվում ենք մի իրավիճակի, երբ ժամանակին ստեղծված, այսպես ասած, քաղաքացիական հասարակության կառույցները, կամ գոնե դրանց գերակշիռ մասը, այլևս անգործություն են ցուցաբերում։ Դրանով իսկ նրանք կանաչ լույս են տալիս, որը օգնում է այս իշխանություններին ոչ միայն շարունակել իրենց հետապնդումների և բռնաճնշումների գործողությունները, այլև դրանք էլ ավելի տարածել և իրականացնել ավելի կոպիտ ու օրենքից դուրս տարբեր ձևերով։

Միջազգային կառույցների հետ իմ տասնամյակների աշխատանքը՝ թե՛ որպես ԱԳՆ խոսնակ, թե՛ որպես ՄԱԿ-ում փոխդեսպան և հետագայում՝ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ինձ մի բան է ապացուցել. գուցե այսօր միջազգային իրավունքը թվացյալ կոմայի մեջ է, և դա մեզ մեծ հնարավորություններ չի տալիս, բայց մեր պետության հանձնառությունները և առկա կառույցների ճիշտ օգտագործումը, հատկապես տեղեկատվության տրամադրման և այլընտրանքային կարծիքի ներկայացման միջոցով, կօգնի ոչ միայն զսպել այս իշխանությունների ախորժակը՝ հասարակությանը լիովին ենթակա և ստրուկ մտածելակերպ ունեցող զանգված դարձնելու հարցում, այլ նաև որոշակի կանխարգելիչ դերակատարում ունենալ թե՛ մեր երկրի ներսում, թե՛ մեր հարևան Ադրբեջանի պարագայում, որտեղ մինչ օրս ունենք պատանդներ և գերիներ»,- այս մասին քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ

Վատիկանի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հռոմի պապ Լևոն XIV-ը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատել՝ առաջին անհրաժեշտության օգնության և սննդամթերքի մատակարարումը, ինչպես նաև խաղաղ բնակչության կամավոր...

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 21-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է...

Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պատերազմի 20-րդ օրն էր։ Նիկոլ Փաշինյանը խրոխտ ելույթ ունեցավ ռազմաճակատ մեկնող կամավորականների առաջ։ Դիտենք մի հատված ելույթից․ Փաշինյան – Դուք կանգնած եք լինելու...

Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ

Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության...

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մենք...