Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում. «Հետք»

13 Հուլիսի, 2026

«Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արծվաշենը՝ որպես անկլավ, արձանագրված է: Իսկ դա շատ կարեւոր նրբություն է: Սա շատ կարեւոր նրբություն է, եւ կարծում եմ՝ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմա-Աթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետեւ դա է բխում են պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլեւ ՀՀ քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության,- հուլիսի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հավելել,- բայց էս նրբությունը համոզված եմ, որ Հայաստանում… ես, օրինակ, ընդամենը մի ամիս առաջ եմ դրա մասին իմացել կամ ամիսուկես առաջ եմ դրա մասին իմացել, որ, օրինակ, Ադրբեջանի դրամի վրա, որտեղ Ադրբեջանի քարտեզը արտահայտված ա, Արծվաշենը առանձին նշված ա ուրիշ գույնով՝ որպես Ադրբեջանին չպատկանող տարածք: Նույնն էլ անձնագրերի մեջ ա էդ նույն կեպով արտահայտված: Այսինքն՝ դե յուրե չպատկանող: Հիմա ես չգիտեմ, ենթադրում եմ՝ էնտեղ մարդիկ էլ են նույնիսկ ապրում, երեւի, շատ հստակ տեղեկություն չունեմ: Բայց սա փաստ ա, որը շատ էական ա, այդ թվում՝ մեր քաղաքականությունները եւ վերաբերմունքները եւ դիրքորոշումները մշակելիս»:

Փաշինյանի այս հայտարարությունը մանիպուլյատիվ է, քանի որ ներկայացնում է ճշմարտության կեսը: Գրում է Հետքը։

Փաստն այն է, որ 2020 թվականից հետո տպագրված Ադրբեջանի թղթադրամի՝ մանաթի բոլոր օրինակների վրա, Արծվաշենը ներկայացված է ոչ թե որպես անկլավ (Հայաստանի էքսկլավ), այլ Ադրբեջանի տարածքի մի մաս:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը մի քանի անգամ է մետաղադրամներ (գյափիկ – ռուսերեն копек բառից) ու թղթադրամներ (մանաթ – ռուսերեն монета բառից) թողարկել:

Ադրբեջանական մանաթը շրջանառության մեջ է մտել 1992-ին, իսկ 1994-ի հունվարի 1-ից դարձել է Ադրբեջանի տարածքում վճարման միակ օրինական միջոցը, քանի որ խորհրդային ռուբլին հանվել է շրջանառությունից: Մանաթին զուգահեռ շրջանառության մեջ է մտել դրա մանրադրամը՝ գյափիկը (1 մանաթը հավասար է 100 գյափիկի), որը թողարկվել է մետաղադրամի տեսքով:

Գյափիկի առաջին նմուշները՝ 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամները, թողարկվել են 1992-1993 թթ.: Դրանց վրա Ադրբեջանի քարտեզը չի եղել (տես ստորեւ):

Գյափիկի երկրորդ թողարկման նմուշները շրջանառության մեջ են մտել 2006-ի հունվարից եւ կիրառվում են մինչ օրս: Թողարկվել են 1, 3, 5, 10, 20 եւ 50 գյափիկ արժեքով մետաղադրամներ: Սրանց դիմերեսին պատկերված է Ադրբեջանի քարտեզը, որի վրա, սակայն, առանձնացված չեն Ադրբեջանի ու Հայաստանի տարածքում դեռ խորհրդային տարիներին ձեւավորված անկլավները: Այլ կերպ ասած՝ Արծվաշենը առանձնացված չէ Ադրբեջանի տարածքից, իսկ Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարն ու Սոֆուլու-Բարխուդարլուն՝ Հայաստանի տարածքից (տես ստորեւ):

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Իրավական բեսպրեդելն ու անօրինականությունը որևէ մեկի համար նորություն չեն, բայց որ Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը ոչ ավել, ոչ պակաս՝ Քննչական կոմիտեն է, մի քիչ նորություն էր անգամ ինձ համար։ Այս մասին հայտնում է «Հայաստան»...

ՀՀ-ն հետքա՞յլ է արել երկաթուղու ռուսական կոնցեսիան դադարեցնելու պահանջից. Խուդաթյանի արձագանքը

ՀՀ-ն հետքա՞յլ է արել երկաթուղու ռուսական կոնցեսիան դադարեցնելու պահանջից. Խուդաթյանի արձագանքը

Հայկական երկաթուղին ունի առաջնահերթություններ, և ոլորտի զարգացումն առհասարակ առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար, որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որին կմասնակցեն ոլորտի հայաստանյան պատասխանատու պաշտոնյաները և Ռուսաստանի կողմից ոլորտի պատասխանատու...

Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ռուսական գազի գնումները

Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ռուսական գազի գնումները

Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմից»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը՝ Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա (РЭН) համաժողովի շրջանակում։ «Կարող ենք հպարտությամբ ասել, որ «Գազպրոմի»...

Lեգենդար COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար. Նարեկ Կարապետյան

  «էս COP-ը լեգենդար է COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար: Ամեն օր հայտարարում են, թե ինչ կոռուպցիոն բացահայտումներ են արել․ Տասը տարվա ընթացքում ամենամեծ կոռուպցիոն բացահայտումը, որ իրենք արել են, համահունչ է այս տասն օրվա...

Նկատեցի՞ք՝ COP17-ում ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից․ ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա․ քաղաքագետ

Նկատեցի՞ք՝ COP17-ում ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից․ ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա․ քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Նկատեցի՞ք, Եվրոպայի հետ աննախադեպ մերձեցող Հայաստանում անցկացվող COP17 ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից։ Չե՞ք նկատել։ Դե, ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա։ Չկա եվրոպական որեւէ...